Բարև արև... բարև Երևան ջան... ու գիտե՞ս, Դու էլ, ինչպես արևը տաք ես ու քնքուշ, ջերմ ես ու հարազատ, առանց որի գոյությունդ անգոյություն կդառանար... Երևան ջան, հիմա լուռ նայում ես աչքերիս ու ասում՝ ինձ բանատեղ դնող չկա... ու գիտե՞ս Քեզ լավ եմ հասկանում, որովհետև դու էլ ուրախ չես, որ Քո անունից, Քեզ խորթ մարդիկ ջան-ջիգյար են կապում, թե տեսեք-տեսեք, մենք սիրում են քաղաքը, բայց տակից քանդում են տունդ, բունդ, միտքդ, հոշոտում Քեզնով հպարտացող տեսակը, արմատախիլ անում ծառը, որ պատմություն ունի... շենքերը, որով Երևանն էր ապրում...

 


Երևան ջան, դու Մայր քաղաք ես, ուստի Դու մորս պես հարազատ ես... Երևան ջան, այդպես խեղճացած մի նայիր աչքերիս, լա՞վ, ես էլ Քո նման մեկն եմ, որ կտրել են հողից-տնից, հիմա երդիկից լուռ, գլուխս կախ եմ տվել, շնչում եմ օրվա այգաբացի մաքուր օդը, որտեղ օդն էլ Քեզ խորթ մարդիկ մխտռել են... Նայում եմ Քո տխուր աչքերին, որտեղ հողը չորացել է, հողը ոտքերս տակ՝ մամռակալել... Երևան ջան, ախր դու ո՛չ ծառ ես, ո՛չ ծաղիկ, որ ջուր տան՝ ծաղկես, բերանիցդ կտրեն՝ չորանաս... Դու հպարտ ես քեզնով ապրող մարդկանց ներկայությամբ, ովքեր հիմա չկան, կան՝ քիչ են, շա՜տ են պակասել...

 


Երևան ջան, Քեզ սիրելու համար բառեր պետք չեն, բառերը քաշը կորցր են, Քեզ թեթև բառեր պետք չեն, որ այսօր ամեն տեղ կլսես... Քո տան մարդկանց վտարել են, ու դու մենակ ես մնացել, Քեզ փրկողները այսօր չկան, բայց դու դարդ մի անի, վաղը էլի գարուն կգա ու էլի կհաղթի բարին, դու էլ ինչպես մեծ, կհավաքվեն շուրջդ՝ շուրջպար կկազմեն, գլուխ-գլխի կտան ու Քեզ ձեռքերի վրա առած կտանեն՝ դեպ դեպի մեզ...

 


Քեզ սիրելու համար մարդիկ են պետք, որ քեզ ամեն օր,ամեն վայրկյան կխնամեն, որ գլուխդ չկախես... Երևան ջան, քո օրն ու ժամը սկսվում է
Քեզնով ապրող մարդկանց ներկայությամբ, ովքեր, ամեն ժամ օրդ կլցնեն սիրով ու քո մի հատիկ բարի լույսով կողողի կյանքը մարդու... հիմա մարդու շնչառությունը կանգ է առել, որովհետև առաջվա նման չես ժպտում, առաջվա նման գլուխդ, միտքդ, ինչպես մարդը, որ հպարտ է՝ չկա... հիմա քեզ օտարներն են զավթել, հատել են ծառերդ, շնչառությունդ էլ, ինչպես քո տան մարդու՝ կանգ է առել...

 


Դու խեղճացած նայում էիր իմ աչքերին, Ես չկարողացա քեզ փրկել Երևան ջան... Պարզապես նրա համար, որ ես ոչ թե քեզ ավել կամ պակաս էի սիրում, այլ նրա համար, որ Տանդ մարդիկ գնացել են, բայց չեն լքել... պակասել են... Ու հիմա քո անունից ու քեզ իբր սիրողները
քանդում են Քո տան պատերը՝ քանդել են...
Ես ի՞նչ պետք է ասեմ վաղը, քո տուն եկող մարդկանց՝
Մեղավո՛ր եմ...

 

 

Արթուր Հայրապետյան