Գյուղմթերքի արտադրանքն այս տարի սպասվածից ավելի էր: Բնական է, ուրախալի է գյուղոլորտում գրանցած նման ցուցանիշները, սակայն այն որոշակի խնդիրներ է առաջացրել գյուղացիների համար:
Բազմիցս խոսվել է այն մասին, որ հատկապես խաղողագործության ոլորտում կան որոշակի դժգոհություններ մթերման հետ կապված: Մի կողմից գյուղացին է պահանջում մթերել իր աճեցրած բերքը, մյուս կողմից էլ գործարարներն ի վիճակի չեն գյուղացուց վերցնել ամբողջ արտադրանքը:
Սա հիմնականում պայմանավորված է կոնյակագործների և գինեգործների՝ արտաքին շուկաներում ունեցած խնդիրներով:

 


Վերջին շրջանում հատկապես, մի շարք բիզնեսմեններ արժանանում են գյուղացիների խիստ քննադատությանն այս թեմայի հետ կապված: Որպես օրինակ, մի քանի օր, առաջ խաղողագործները փակել էին ավտոճանապարհներից մեկը՝ խնդիր դնելով հանդիպել նախագահի կամ վարչապետի հետ: Երեկ էլ գյուղացիները հանդիպում էին ունեցել Ծառուկյանի հետ, որի ժամանակ որոշակի տարաձայնություններ էին եղել: Գյուղացիները առաջ էին քաշում իրենց հիմնական պահանջը մթերել ամբողջ գյուղմթերքը:

 


Այնուամենայնիվ եկեք համձայնենք, որ այնքան էլ արդարացի չէ քննադատել և մեղադրել բոլոր գործարարաններին և ոլորտում առաջացած խնդիրները բարդել նրանց վրա:
Լինի Ծառուկյանը, թե այլ գործարար, միևնույն է պետք է գիտակցենք, որ մթերող ընկերությունները չունեն պարտավորություններ գյուղացուց գնելու ամբողջ խաղողի բերքը:
Այս պայմաններում պարզապես պետությունը գյուղացին և գործարարը պետք է փորձեն համատեղ ուժերով դուրս գալ ստեղծված իրավիճակից:

 

 

Անի Սանոսյան