Միջինացված' 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2015-ի օգոստոսին հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի' շուկայի վերլուծության տվյալներից, ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

 


Միջին գները(դրամ)
Կենտրոն 476100
Արաբկիր 383000
Քանաքեռ Զեյթուն 295000
Նորք Մարաշ 319200
Ավան 270500
Էրեբունի 239750
Շենգավիթ 255000
Դավթաշեն 276000
Աջափնյակ 250050
Մալաթիա-Սեբաստիա 238000
Նուբարաշեն 150800

 

Կարինա Սանթրոսյան