Տեր Վրթանես Բաղալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

 

«Ցավալի է, որ ոմանք իրենց իրավունք են վերապահում այլոց հավատքը քննելու, այն դեպքում, երբ Աստված ասում է.«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք»: Ավելի վիրավորական է, երբ բարեպաշաշտ և հավատացյալ մարդուն «հավատացյալ» են կոչում «աղանդավոր» իմաստով կամ էլ աղանդավորին հավատացյալ են կոչում:

 

Համացնացում տեսնելով պարոն Էդուարդ Շարմազանովի տիկնոջ՝ Լիլիթ Դավթյանի հասցեին նմանատիպ արտահայտություն շատ վիրավորվեցի, որովհետև նրանց ընտանիքը Օձունի եկեղեցուն մոտ կանգնած հավատացյալ ընտանիք է:

 

Բազմիցս այցելել են Օձունի եկեղեցի, մենք միասին եկեղեցում աղոթել ենք, մատաղ ճաշակել ու բաժանել: Պարոն Շարմազանովը ֆինանսապես աջակցում է Օձունում բակայն ճամբար կազմակերպելուն: Տիկին Լիլիթ Դավթյանը նույնպես աջակցում է Օձունի եկեղեցում տարբեր հոգևոր փոքրիկ ծրագրեր իրականացնել: Երեխաները էլ տարբեր առիթներով ինձ դիմում են , երբ խորհրդի կարիք են զգում: Սիրելի՛ լրատվամիջոցներ, ավելի լավ կլինի աղանդավորներ բացահայտելու կամ հավատաքնությամբ զբաղվելու փոխարեն ակտիվություն ցուցաբերեք, երբ հանիրավի եկեղեցուն կամ եկեղեցականերին քննադատում են կամ էլ գոնե հանիրավի քննադատությունները չհրապարակել կամ տարածել: Բոլորիս դատավորն Աստված, ինչ դատաստանով ուրիշներին դատեք, նույնով էլ Աստված դատելու է ձեզ:

 

Օրհնությամբ՝ Տեր Վրթանես»: