Սեպտեմբերի 30-ին Ուկրաինայի հարուստ և խոշորագույն քաղաքներից մեկի՝Դնեպրոպետրովսկի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը...Բոլորս այս դեպքում սպասում ենք,որ պաշտոնական Անկարան մի մինի-հիստերիա կկազմակերպեր և հետ կկանչեր իր դեսպանին Կիևից...Սակայն այս անգամ Թուրքիան լռեց կամ էլ չհասցրեց արձագանքել...Լաչառություն արեց Բաքուն..Դնեպրոպետրովսկի քաղխորհրդի որոշումը պաշտոնական Բաքուն ընկալեց որպես անձնական վիրավորանք....Ալիևյան կայքերի լպրծուն,անգրագետ և տհաս լրագրողները հարձակման են ենթարկում Ուկրաինայի իշխանություններին,ենթադրելով, որ այս ամենի հետևում կանգնած են Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն և "ծախու" ընդդիմությունը...

 

Ծախու ընդդիմություն ասելով էլ,ազեր-կոյունլուները ի նկատի ունեն Յ.Տիմոշենկոյի կուսակիցներին...Ազերիները նախանձով հիշեցնում են,որ "կոսով կնոջ" իրական ազգանունը ԳՐԻԳՅԱՆ է..Այսինքն,ըստ Բաքվի, նա հայ է...Հենց այս հանգամանքով են ալիևյան ԶԼՄ-ները բացատրում այն,որ քաղխորհրդի պատգամավոր Էդուարդ Բաղդասարյանի կողմից ներկայացված՝Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին կողմ քվեարկեցին Յ.Տիմոշենկյոյի բլոկը ներկայացնող օրենսդիրները...Բաքուն նաև հիասթափված է Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյից,ում կողմից նշանակված Դնեպրոպետրովսկի մարզի նահանանգապետը և նահանգապետի կողմից ժամանակավորապես նշակաված Դնեպրոպետրովսկի քաղաքապետը չեն խոչընդոտել այս որոշման ընդունմանը...Ադրբեջանցիների սուլթանն առաջին անգամ չէ,որ Պ.Պորոշենկոյին և ընդհանրապես Կիևին մեղադրում է անշնորհակալության և դավաճանության մեջ...Թե ու՞մ է դավաճանել Պորոշենկոն,երևի գիտեն մենակ Ի.Ալիևն ու ազերիները...

 


Հայոց ցեղասպանության ընդունման մասին օրինագծի ընդունումը շատ հարմար առիթ էր,որ ալիևյան կայքերը այն օգտագործեն Դնեպրոպետրովսկում բնակվող ազերիներին ուղղորդելու,թե քաղաքապետի ընտրություններում ում ընտրեն..Ի.Ալիևը գտնում է,որ ազերիների ԲԱՐԵԿԱՄՆ այս ընտրություններում Բորիս Ֆիլատովն է,ով պայքարում է " հայերի ընկեր" Ալեքսանդր Վիլկուլը...Պաշտոնական Բաքուն զարմացած և զայրացած է նրանից,որ Անկարան ոչինչ չի ձեռնարկում հայերի "հերյուրանքների" դեմ..Թուրքերի շահերի պաշտպանությունը Ի.Ալիևն է վերձրել իր վրա...Այստեղ կասեի՝Քուրդ Իլհամն իրեն ավելի ՄԵԾ թուրք է պատկերացնում,քան Էրդողանը...

 


Քանի որ ադրբեջանցիները շատ են ակտիվացել Դնեպրոպետրովսկի քաղաքապետի ընտրությունների առումով, կոչ եմ անում մեր հայրենակիցներին միահամուռ գնալ և իրենց ձայնը տալ նրան ում Բաքուն համարում է հայերի բարեկամ՝Ա.Վիլկուլին...Ազերիները շատ են նյարդայնացած և վախեցած...Նրանք շատ լավ գիտեն,թե ՀԱՅԵՐԸ ինչ դիրք ու հարգանք ունեն Ուկրաինայում և հատկապես Դնեպրոպետրովսկում,որի բնակչության 0,2 % հայերենը համարում է հարազատ լեզու՝զբաղեցնելով երրորդ տեղը ռուսերենից և ուկրաիներենից հետո...

 


Հ.Գ.Շնորհակալություն ԲՈԼՈՐԻՆ,ում ջանքերի շնորհիվ Ուկրաինայի կաևոր քաղաքներից մեկը ճանաչեց Հայոց Մեծ եղեռնը...Իսկ Բաքուն թող շարունակի տառապել և սրտնեղել այս ամենից...Մեր հաղթանակները սարսափելի տառապանք են ապշերոնյան միապետի և նրա մկկացող հոտի համար...

 

Գագիկ Համբարյան