Գաղտնիք չէ, որ օրգանիզմի նորմալ գործունեության համար D վիտամինի առկայությունը պարզապես անհրաժեշտություն է: Չափահաս մարդու օրգանիզմն ամեն օր 5-10 մկգ D վիտամինի կարիք է զգում, իսկ ակտիվ աճի տարիքում գտնվող երեխաների մոտ պահանջն ավելի է մեծ է՝ օրական 10 մկգ-ից ավելի:
Հավանաբար գիտեք, որ D վիտամինն օրգանիզմում արեւի ճառագայթների ազդեցությամբ է սինթեզվում: Սակայն տեղյա՞կ եք արդյոք, որ այն կարող է նաեւ սննդամթերքի որոշ տեսակներից փոխանցվել: Այս մասին տեղեկացվածությունը հատկապես աշնանային եւ ձմեռային ամիսների համար է արդիական, երբ ցերեկային ժամերի տեւողության կրճատման հեեւանքով նաեւ վիտամինի՝ օրգանիզմում տեղի ունեցող բնական սինթեզի ծավալներն են կրճատվում:

 


D վիտամինի բաղադրությամբ աչքի ընկնող տեսակների ցանկն է ներկայացնում, որի բաղադրիչներն աշնանն ու ձմռանը պետք է սննդակարգի պարտադիր մասը կազմեն՝ օրգանիզմում վիտամինի առկա պակասը լրացնելու համար.
D վիտամինի բաղադրությունը՝ 100 գրամում.
ծովատառեխ – 294-1676 մգ,
սաղմոն (պահածոյացված) – 200-800 մգ,
սկումբրիա – 304-405 մգ,
ձվի դեղնուց– 45-390 մգ,
ընտանի թռչունի լյարդ – 55 մգ,
թթվասեր – 50 մգ,
տավարի լյարդ – 45 մգ,
խոզի լյարդ – 44 մգ,
սերուցքային կարագ – 10-150 մգ,
կաթ – 2-10 մգ:

 

Վրեժ Հովսեփյան