Այսօր՝ հոկտեմբերի մեկին, Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում զոհվել և վիրավորվել են թուրքական բանակի զինվորներ:

 


Բեյթուշշփբափ- Շըրնաք մայրուղու վրա տեղադրված հեռակառավարվող ռումբով պայթեցվել է թուրքական բանակի զրահապատ մեքենան, որի արդյունքում սպանվել է մեկ և վիրավորվել մեկ զինվոր:
Մարդինում ևս սպանվել է մեկ և վիրավորվել մեկ զինվոր քրդերի հետ բախումից , ինչպես նաև սպանվել է PKK-ի մեկ զինյալ:

 


Առավոտյան երկու զինվոր է սպանվել է Սիլվանում կրկին բախումների ժամանակ:
Շըրնաքից 30 կմ հեռավորության վրա , Հաբուր բնակավայրի մոտ, կամուրջի վրա պայթեցվել է հեռակառավարվող երկու ռումբ ,որի արդյունքում զոհվել է երկու և վիրավորվել երեք զինծառայող:
Նուսայբին, Քայդիբի, Թեփեյուստյու, Էսկիհիսար քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:

 

 


Կիլիկիա Հայաստան