Անդրանիկը հետաքրքիր զրույց անող էր: «Ափիս նման գիտեմ մեր երկիրը»,_ասում էր նա: Գիտեր անթիվ ժողովրդական երգեր ու լեգենդներ: Ավանդությունների, հեքիաթների եւ առակների շտեմարան էր: Հայրիկը սիրում էր հետը երկար նստել ու զրուցել, հաճախ գրի էր առնում հերոսի պատմածներն ու հետո մշակում: Անդրանիկն այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջեւ: Նա մեծ հայրենասեր էր եւ ժողովրդասեր: Խառնվածքով հասարակ, շատ հասարակ մարդ էր, ջերմ սրտի տեր․․․

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ