Զավեշտալին այն է, որ Հայաստանում շատ ընդունված երևույթ է դարձել ծայրահեղ միջոց համարվող հացադուլը: «Խաչիկ Ստամբոլցյանից սկսած բազմաթիվ մարդկանց կողմից բազմաթիվ դեպքեր են եղել: Ընդհանրապես ես չեմ հասկանում այն մարդկանց ովքեր հացադուլավորների միջև որակական տարբերություն է դնում: Եվ այդ է պատճառը, որ ես մտորումների մեջ ընկա, երբ ընդդիմադիր դաշտից իմ վաղեմի ծանոթներից մեկը խոսակցության ժամանակ ինձ ասաց'- '' պետք չէ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը համեմատել Րաֆֆիի հացադուլի հետ, քանզի Րաֆֆի հացադուլը ավելի դրամատիկ է և ողբերգական ավարտ կարող է ունենալ…'': Այսինքն, ըստ իր տրամաբանության'-Անդրիաս Ղուկասյանի հացադուլը լուրջ չի կարելի ընկալել/ ավելի շատ պետք է դիտարկել հումորային ժանրում/, քանզի նրա հետևից այդքան մարդ չգնաց, իսկ Րաֆֆիին քանի, որ 500000 ձայն են տվել նրա հացադուլը արդեն այլ հարթության մեջ է հա՞'': Հարգելի ընթերցող ճիշտն ասած չգիտես, թե, ինչու անձամբ իմ համար Անդրիաս Ղուկասյանի հացադուլը ավելի մեծ ազդեցություն է թողել, քան Րաֆֆիի այս օրերի հացադուլը: Եվ այսպես փորձեմ բացատրել, թե ինչու Անդրիասի հացադուլը իմ համար ավելի գերակայող է, քան Րաֆֆունը'
• Երևի դա նրանից է, որ Անդրիաս Ղուկասյանը ի տարբերություն Րաֆֆիի չունենալով հետևում կանգնած որևէ քաղաքական ուժ մեն-մենակ առանց վարանելու գնաց այդ քայլին իր սկզբունքների համար:
• Երևի դա նրանից է, որ Անդրիասի հացադուլը իր ֆորմատով վնաս կարող էր բերել միայն իրեն
• Երևի դա նրանից է, որ ես մտավախություն ունեմ, որ Րաֆֆիի հացադուլը կարող է երկիրը բերել ներքին հակամարտության
• Երևի դա նրանից է, որ ես չեմ կարող հասկանալ, թե քաղաքական, ինչ տեխնոլոգիաներ է կիրառելու Րաֆֆիին այս հացադուլի ժամանակ և, ինչ քաղաքական բացասական զարգացումներ երկրին կարող են բերել այդ արտասահմանյան տեխնոլոգիաները
• Երևի դա նրանից է, որ ես մինչև վերջ չեմ կարող հավատալ, որ ԱՄՆ-ն որևէ ազդեցություն չունի Րաֆֆիի գործողությունների հետ: Իհարկե այս տողերս կարդացողները միանգամից կասեն, եթե դա այդպես է, ապա ինչու ԱՄՆ շնորհավորեց Սերժ Սարգսյանին, մոռանալով, որ ԱՄՆ-ն ունի իր դիվանիգատական խարդավանքների հսկայական ցանց, որտեղ ամենը ունի իր հերթականությունը:
• Երևի դա նրանից է, որ մեր ես լավ գիտակցում, թե, ինչով կարող է ավարտվել այս ամենը և ես չեմ ուզում, որ մենք Հայաստանում դիմավորենք արաբական գարնան լուսաբացը:
P.S Հարգելի ընթերցող եկեք առանց արտահայտվելու միասին փորձենք հասկանալ, թե, ի՞նչ դրական կամ բացասական հետևանք կարող է թողնել Րաֆֆիի հացադուլը մեր ազգի համար և շարժվենք ըստ մեր խղճի: