Համոզված եմ որ փոխանակ հացադուլի նստելու եթե Րաֆֆին ինտենսիվորեն բանակցություններ վարեր այլ ընդդիմադիրների հետ և օպերատիվ կերպով այդ բանակցությունների արդյունքները հայտներ ժողովրդին ապա շատ անագամ ավելի օգտակար գործ կատարած կլիներ: Բացատրեմ ինչու: Եթե իրար հետ համաձայնության գային և համատեղ նախաձեռնություններ ցուցաբերեին դա կլիներ իդեալական աշխատանք: Եթե համաձայնության չգային ու ժողովուրդը իմանար մանրամասները թե ով ինչ դիրքորոշում ունի, էլի կլիներ մեծապես օգտակար բան քանի որ ժողովուրդը վերջապես կհասկանար ով ով է ու իզուր տեղը իր ուժերը չէր ջլատի սրան նրան ականջալուր լինելով:
Բոլոր դեպքերում ակտիվ գործելաոճը առավել նախընտրելի է պասսիվ հացադուլային պայքարի ձևից: Վստահ չեմ որ հացադուլով որևէ մեկը ինչ որ շոշափելի արդյունքների է հասել միչ այժմ: