Լուսանկարիչ Թիմ Ֆլաչը ծնվել է 1958 թվականին՝ Լոնդոնում: Մինչև այժմ նա ապրում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: 1983 թվականին՝ ավարտելով Ս. Մարտինի արվեստի դպրոցի մագիստրատուրան, որտեղ նա ուսումնասիրել է լուսանկարչություն և կիրառական արվեստ առարկաները, Թիմը սկսում է զբաղվել գովազդային լուսանկարչությամբ:

 

Նա համագործակցել է Adidas, Cirque du Soleil, Jaguar, Sony և այլ հայտնի ապրանքանիշերի հետ: Սայկայն նա առավել հայտնի դարձավ կենդանիների հետ աշխատելու արդյունքում: Առաջին անգամ Ֆլաչը փորձել է լուսանկարել կենդանիներին տասնութ տարեկան հասակում՝ Լոնդոնի կենդանաբանական այգում: Բայց, ինչպես ինքն է նշում, տասը տարի է պահանջվել այս ոլորտում կատարելագործվելու համար:

 

Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում լուսանկարների հավաքածու, որտեղ կենդանիները դրսևորում են գրեթե մարդկային դիմախաղ ու ժեստիկուլյացիա։