Թուրքիայից գլուխ հանելը բավականին խրթին գործ է: Այստեղ ,անգամ վերին էշալոններում , քաղաքական գործիչները չգիտեն թե Էրդողանն առավոտյան ինչպիսի քաղաքական կուրսով կտանի երկիրը:
Սեպտեմբերի սկզբներին Բաղդադում , հենց շինհարապարակից, առևանգեցին Թուրքիայի քաղաքացիների: Սա այն ժամանակահատվածն էր, երբ Ջիզրեյում թուրք դիպուկահարները ուղիղ կրակի տակ էին պահել քուրդ խաղաղ բնակչությանը: Հետաքրքրիրն այն է, որ դեռևս պարզված չէր թե ովքեր էին առևանգել թուրքիայի 18 քաղաքացիների, սակայն արդեն պաշտոնական Անկարան մեղադրանք ներկայացրեց PKK-ի զինյալներին: Ես հակված եմ այն մտքին, որ այս առևանգում կազմակերպել էր հենց Անկարան ՝ փորձելով PKK-ի զինյալներից միջազգային հանրության առջև ստեղծել ահաբեկիչներ:

 

Սակայն Բաղդադը սառը ցնցուղ էր պատրաստել Էրդողանի համար: Պաշտոնական Բաղդադը սեպտեմբերի 14-ին հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ առևանգողները եղել են թրքախոս ահաբեկիչներ և ,որ կապ չունեն ոչ ԻՊ-ի ոչ էլ PKK-ի զինյալների հետ: Այս հայտարարությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, այդ ահաբեկչական խումբը հանկարծ որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում երկու թուրքի, ովքեր ունեն առողջական խնդիրներ, ինչպես նաև պատրաստվում են ազատ արձակել պատանդներից ամենատարիքովին ՝ պատճառաբանելով, որ մեծ գերդաստանի հայր է:

 


Դեպքերի այսպիսի զարգացումն ասում է մի բան ՝ Էրդողանի մերձավոր շրջապատը որոշել է միջազգային հանրության առջև մերկացնել Էրդողանի հանցավոր գործողությունները:

 


Կիլիկիա Հայաստան