Գերակա ոլորտների խթանումը առաջնային է պետության համար: Այսոլորտների շարքին են դասվում' զբոսաշրջության, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաների, գինու և կոնյակի արտադրություն, գյուղատնտեսության, պահածոների և հյութերի արտադրության, փոքր և միջին ձեռնարկությունների, ոսկերչություն և ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ինժեներիայի ոլորտները:

 


Պետության համար թիրախային կարևորության տնտեսական ճյուղերի զարգացման նպատակով, գործադիր մարմինը նոր արտոնություններ է սահմանել, ինչի շնորհիվ գերակա ճյուղերը ազատվում են ներմուծման մաքսատուրքից:
Այս որոշուման շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների ուսերից նվազագույնը ներդրած կապիտալի 10%-ի չափով բեռ է կնկնի: Այս արտոնությունը տնտեսվարողներին որոշակի չափով կազատի նաև գործունեության ընթացքում դրամական միջոցների սառեցման խնդիրներից և կօգնի ավելի ազատ գործունեություն ծավալել և ավելի մեծ քանակի պահուստներ կուտակել:

 


Բացի դրանից կնվազեցվի ապրանքների գները ներքին շուկայում' ճնշելով գնաճային դրսևորումները և բարձրացնելով բնակչության գնողունակությունը:
Այն լրացուցիչ խթան կհանդիսանա նաև նոր ներդրումներ կատարելու' ձեռնարկությունների վերազինման կամ նոր ձեռնարկության ստեղծման նպատակով, որի հետևանքով էլ հնարավոր է նոր աշխատատեղեր ստեղծվեն և բարձրանա զբաղվածության մակարդակը:

 


Տնտեսական անկյուն