Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ ԲԻ.ՎԻ.» ընկերության հայտի մասին որոշման նախագիծը: Բաշխիչ ցանցերը ՀՀ էներգետիկ համակարգի համար ունեն ռազմավարական նշանակություն, և դա է պատճառը, որ ընկերության կառավարման խնդիրն ունի նման պետական մակարդակի մոտեցում:

 


Վերջին տարիների էլէներգիայի սակագնի բարձրացումները ռուսական կապիտալով աշխատող «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ ԲԻ.ՎԻ.» ընկերության համար պարքերի կուտակման առիթ է դարձել, և արդյունքում այն հայտնվել է սնանկացման եզրին: ՀԷՑ-ում տիրում էր բավականին բարձիթողի իրավիճակ, և ամենաթողություն. գրեթե բառացիորեն բացակայում էին ներդրումները:

 


Այն որ էլեկտաէներգիայի սակագնի բարձրացումն ամենաանհարմար որոշումն է Հայաստանի հասարակ քաղաքացուց մինչև բիզնեսի ներկայացուցիչների համար, հասկանալի է բոլորին: Հուսանք, որ նոր սեփականատերը չի գայթակղվի իր նախորդի չարաշահումներ կատարելու հնարավորությունից, չի մեղադրի նախկին ընկերությանը և կսկսի էլէներգիա մատակարարել բարեխղճորեն' իրակացնելով նորմալ կառավարում:

 

 

Նարե Սարգսյան