Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Այս համատեքտում կարևոր է ընգծել հատկապես «Մայքրոսոֆթ» ընկերության հետաքրքրությունները Հայաստանում:


Ինչպես հիշում ենք, ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև մայիսին ստորագրվել է հուշագիր և պայմանագիր: Սրա դրական հետևանքները որոշակիորեն նկատելի է, և այսօր այս մասին խոսել է նաև ՀՀ գործադիրի ղեկավարը «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:


Գործադիրում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին վերաբերվող առաջնային հարցեր:
Բացի դա անդրադարձ է եղել նաև համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը և կիբերհանցագործությունների դեմ պայքարին ուղղված հարցերին:


Այս համատեքստում կարևոր է ընդգծել «Մայքրոսոֆթ»-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը՝ ՀՀ պաշտպանական համակարգը կատարելագործելու հարցում:
Հատկանշական է , որ «Մայքրոսոֆթի» նման ընեկերությունը Հայաստանում տեսնում է պոտենցիալ և հեռանկար:


ԵՏՄ երկրների կազմում ՀՀ-ն ակնհայտ առաջատար է ու պատրաստ է իր ներուժը իրացնել նաև ՏՏ շուկայում :
Նկատենք նաև, որ դպրոցներում արդեն ՏՏ ոլորտի պիլոտային ծրագրեր են իրականացվում և IT դասարաններ կահավորվում: Սա ոլորտի համար մեծ ապագա է խոստանում:

 

Կարեն Մխոյան