Հայկական զինուժը Բաքվում... Նկարում՝ հայկական ինքնապաշտպանական ջոկատների զորավարժություններն են Բաքվի փողոցներում, 1918 թ., օգոստոս: Փաստ է, որ Ստեփան Շահումյանի ղեկավարած Բաքվի կոմունայի զինված ուժերի գերակշիռ մասն էին կազմում հայկական զորամիավորումները, որոնք ապահովում էին հայ ազգաբնակչության անվտանգությունը Բաքվում: 1918 թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր Բաքուն փաստացի գտնվում էր հայկական զինուժի վերահսկողության ներքո, որի հրամանատարական կազմի մեջ էին մտնում մասնավորապես Ռոստոմը, Գրիգոր Ղորղանյանը, Համազասպ Սրվանձտյանը եւ Սեբաստացի Մուրադը:

 

Օգոստոսին հայկական զորամիավորումներին օգնության եկավ անգլիական էքպեդիցիոն կորպուսը, իսկ բոլշեւիկների խոստացված ռազմական օգնությունը արդպես էլ տեղ չհասավ: Սակայն ի վերջո ուժերը անհավասար էին՝ արեւելքից անդադար հարձակվում էին մշտապես համալրում ստացող թուրքական կանոնավոր զորքերը, եւ համառ մարտերից հետո Բաքվի հայկական 5-ամսյա պաշպանությունը պարտություն կրեց: Թուրքերը սեպտեմբերի 15-ին գրավում են Բաքուն ու հնարավորություն տալիս իրենց ետեւից քաղաք ներխուժած կովկասյան թաթարներին իրականացնել հայ խաղաղ ազգաբնակչության սարսափելի ջարդ:

 


Ռուբեն Շուխյան