«...Ասում են՝ ծուխն անկրակ չի լինում: Հիմա, «էդ այլասերված կետի» ամբողջ «ծուխն» այն է, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներից Քրիստոֆ Գրաբենվարտերը հայրենի քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Կամ նման մի բան: Ինչի մասին, ի դեպ, Վ.Ղուկասյանի հետ հարցազրույց արած լրագրողը վերջում, այնուամենայնիվ, առանձին նշել է: Վերջ:

 


Էհ, ասել՝ ասել է: Կարծում եմ, պատասխան էլ ստացել է: Քանզի իսկապես էլ, այն ինչ հիմա ամերիկաներում այդ առումով ընդունված է, մեղմ ասած՝ մեր բանը չէ:
Բայց այս աղմուկի ամբողջ «կրակն» այն է, որ Սահմանադրության նախագծում նույնասեռականության և այդօրինակ այլասերումների մասին ՈՉ ՄԻ ՆՄԱՆ ԿԵՏ ՉԿԱ: ...»

 


Արմեն Հակոբյան