Ֆեյսբուքը երեկ։ 03.09.2015
Թացը չորից տարբերել է պետք,,,
ՀՀ ում լայնածավալ զորավարժություններ են ընթանում։ Այս ամենը որոշ մարդկանց համար դարձել է ինքնահաստատվելու ու ժողովրդին պանիկայի մեջ գցելու միջոց։ Նրանք ասում են, թե իշխանությունները խաբում են, զորավարժության անվան տակ պատերազմ և այլն։ Ի հեճուկս այդ գրչակների պետք Է ասեմ, որ պատերազմը 1994 թվականին չի ավարտվել և հարաբերական հրադադարի ռեժիմում է։ Ժողովուրդ ջան այս զորավարժությունները լավ ցույց կտան թե ինչ սխալներ ունենք ու կշտկվեն հետագայում, որ լայնածավալ պատերազմական գործողությունների ժամանակ մենք մաքսիմալ ամուր լինենք։
Նախկին ԲՀԿ-ականները ևս քննարկեցին սահմանադրությունը, ու ոնց հասկացա նրանց համար սահմանադրությունն ասոցացվում է սուրճի հետ, որովհետև իմ կարծիքով սուրճը կարող է հաճելի լինել պատգամավորի աչքերով և քիմքով, իսկ սահմանադրության մասին պատգամավորը կամ պետք է քաղաքական ինչ որ բան ասի կամ լռի։ Մի հատ սահմանադրություն բերեք շաքարավազը շատ ու հաշիվը, այ էս լոգիկայով էր երեկ խոսում նախկին ԲՀԿ-ականը։

 


Սահմանային լարվածության ֆոնին էլ վերը նշված գրչակները իրենց չարաբաստիկ լայքերի համար և՛ ռազմական գաղտնիքներ են հայտնում(որտեղից ուր ինչ զինտեխնիկա ու որքան զորք տեղափոխվեց) և՛ ապատեղեկատվություն են տարածում։ Ազերները այս կրակոցներով իրենց ներքին խնդիրներն են լուծում, իսկ մեր մոտի ձկնորսները գրանտ են որսում։

 


Սիրիացի փոքրիկի նկարը ցնցել է գիտակից մարդկանց։ Ահա ձեր դեմոկրատիան, մարդասիրությունը։ Լայնածավալ կոնֆերանսներ են անում խաղաղության թեմայով, մարդկանց փրկելու հարցերով, մեծ ու սիրուն կոնֆերանս հոլերում, իսկ այդ ժամանակ 3 տարեկան փոքրիկը մաքառում է կյանքի համար ու բերանքսիվայր, հոգնատանջ խեղդվում։ Դե պացիֆիստներ շարունակեք խոսել։ Այդ երեխայի մահը ԲՈԼՈՐԻՍ մեղքն է։

 


Էդգար Խաչատրյան