Ինչպես գիտենք ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկ' 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը' անգամ մինչեւ 1 տոկոս անկում: Տարվա ընթացքում կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում նշվում էր 1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:
Չնայած վերոնշյալ կանխատեսումներին ԱՎԾ արդեն այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ կիսամյակային աճը երկրում 4 տոկոս է կազմում:

 


Տարվա կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման անսպասելի բարձրացման մեջ մեծ դեր ունեցավ գյուղատնտեսությունը: Իհարկե, դրանում իր դերը խաղաց կառավորության կողմից ոռոգման ջրի և հակակարկտային նոր կայանների տեղադրման վրա այս տարի հատկացված լուրջ ուշադրությունը:
Ճիշտ է ոռոգման խնդիրներ այնուամենային եղան, բայց դրանք մեծամասամբ եղան այն վայրերում, խնդիրը պահանջում է արմատական լուծում: Մնացած բոլոր դեպքերում, երբ կար ջրի անբավարարություն, կառավարությունը գործարկեց տարիներ շարունակ չգործածվող խորքային հորեր :

 


Հակակարկտային համակարգի ամբողջականացումը ևս մեծ նշանակություն ունեցավ Արարատյան դաշտում, մասնավորապես Արմավիրի մարզում: Այս տարի սպասվող խաղողի առատ բերքի մասին խոսելով' չմոռանանք, որ հենց կարկուտի պատճառով երկու տարի առաջ այս մարզի գյուղացիները բերքի ամբողջական կամ լուրջ կորուստներ էին ունեցել:

 

 

 

Տիգրանուհի Դավթյան