Դիվանագիտական ջանքերը յոթ դար առաջ... Ներկայացնում ենք 15-րդ դարի անգլիական ուշագրավ մանրանկար, որը պատկերում է Կիլիկիայի Հայոց թագավորության միապետ Լևոն 5-րդի (թագավորել է 1320-1342թթ., նկարում Հայոց արքան աջից է) և Անգլիայի թագավոր Էդվարդ 3-րդի հանդիպումը:

 

Ինչպես տեղեկացնում են ժամանակակից (նաև ավելի ուշ շրջանի) պատմագիրները՝ իր գահակալության ողջ ընթացքում Լևոն 5-րդը դիվանագիտական մեծ ջանքեր էր գործադրում՝ բանակցելով արևմտաեւրոպական երկրների ղեկավարների հետ և փորձելով նրանց կողմից որոշակի աջակցություն ստանալ իր երկրի համար:

 

 

 

Ռուբեն Շուխյան