Լինում է չի լինում մի մարդ է լինում: Այս մարդը հավատարիմ ընկեր է ունենում՝շուն: Բայց մարդը հիվանդանում է, նրա տեսողությունը գնալով վատանում է: Օրեց օր այն ավելի ու ավելի է վատանում, և մարդը կուրանում է: Եվ տրտնջում է, թե ի՜նչ դժվար է դարձել ապրելը նրա համար: Նա կառչում էր առարկաներից, սայթակում և վայր էր ընկնում: Եվ մարդուն օգնության է հասնում շունը: Նա ուղեկցում է նրան փողոցում, զգուշացնում է սպառնացող վտանգի մասին: Մարդը օրհնում և խնամում է շանը: Ամեն օր նրա գովքն է անում:

 


Սակայն եկավ այն ժամանակը, երբ շունը հրաժեշտ տվեց կյանքին: Մարդը մնաց մենակ, առանց օգնության: Նա նորից սկսեց բախվել վտանգավոր իրերի և իրեն վնասել, ընկնել փողոցներում: Մարդը հասկացավ, որ առանց շան նրան շատ դժվար է լինելու: Հասկացավ և հաշտվեց այդ մտքի հետ: Եվ նա սկսեց լարել իր տեսողությունը՝ փորձելով տեսնել գոնե լույսը: Դա նրան հաջողվեց: Եվ նա սկսեց մարզել տեսողությունը, որպեսզի տեսնի առարկաներ: Աստիճանաբար մարդը վերականգնեց իր տեսողությունը: Եվ նա սկսեց փնթփնթալ, որ մինչև հիմա այդքան ժամանակ էր կորցրել: Եվ անիծեց շանը, ով, իր կարծիքով, այսքան ժամանակ նրան խանգարել էր վերականգնել տեսողությունը:
Օլգա Բեզմիրնայայից

Փոլ Դելվո "Փողոցը գիշերով"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան