Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն հիշում երազները

Մարդկանց 68%- ը հավատում է, որ երազները կարող են կանխորոշել ապագան, սակայն կան մարդիկ, ովքեր չեն էլ հիշում իրենց երազները:
Բոլորն են երազներ տեսնում: Եթե երազները չեք հիշում' մեղավորը Ձեր ուղեղն է, մասնավորապես տեմպորոպարիետալ հատվածը, որն օգնում է վերամշակել ինֆորմացիան: Գիտնականները հայտնաբերել են, որ այս հատվածը զգալի ակտիվ է այն մարդկանց մոտ, ովքեր լավ են հիշում իրենց երազները և հենց այս ակտիվության շնորհիվ է երազը կոդավորվում հիշողության մեջ:

 

 

Երազները վատ հիշող մարդիկ նաև ավելի քիչ են կենտրոնացած արտաքին ազդակների վրա, քան լավ հիշողները:

 

 

Պարզվել է՝ երազները հիշող մարդիկ նաև հաճախ են արթնանում գիշերվա ընթացքում հնարավոր է այն պատճառով, որ նրանց ուղեղն ավելի զգայուն է ձայնային ազդակների հանդեպ ինչպես արթուն , այնպես էլ քնած վիճակում:

 

 

Ըստ Լիոնի համալսարանի գտնականներից մեկի, ավելի հավանական է, որ մարդը կհիշի երազը եթե երազից անմիջապես հետո արթնանա: Պատճառն այն է, որ արթուն ուղեղը կարող է վերամշակել նոր ինֆորմացիան (քնած ուղեղը չի կարող) և պահպանել երազի մասին հիշողությունը:

 

 

 Այլ մանրամասներ թեմայի մասին՝ հոլովակում: