Սրանից մի1-2 տարի առաջ մասնակցում էի Ազատ գոտուն, ոորտեղ թեման աղանդներն էին ու բնականաբար աղանդների պաշտպանի դիրքերում տարատեսակ «փորձագետներ» ու իրավապաշտպաններ էին: Մասնավորապես այնտեղ էր Սաքունցը լավ ընկեր Իշխանյանը, ով հատկապես բուռն էր հանդես գալիս ՀՀ Զինված Ուժերի ստորաբաժանումներում ՀԱԵ հոգևոր սպասավորների առկայության դեմ:

 


Դրանից էլ ավելի վաղ, ահագին խոսակցություններ եղան Անկախության 20-ամյակի ռազմական շքերթից հետո, որի ժամանակ, ինչպես հիշում եք, շքերթին մասնակցում էր նաևև ռազմական սրկավագների շարասյունը:
Իմ կարծիքով, իր հայտնի ու տխուր ողջ անարդյունավետությունով հանդերձ, Բանակի հետ սերտ համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցում եզակի արդյունավետ և դրական քայլերից էր, որը ոչ միայն գովելի է, այլ ենթակա է ընդլայնման՝ հետագայում բոլոր զորամասերում հոգևորական ունենալու հեռանկարով:

 


Ահա մի քանի պատճառ, թե ինչու եմ ես այդպես համարում.
- Հոգևորականի առկայությունը դրական է ազդում զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա, հատկապես՝ սթրեսսային իրավիճակներում: Ու դա ոչ միայն մեր բանակի փորձն է հուշում, այլ համաշխարհային ռազմական փորձը: Բազմաթիվ են դրվագները պատերազմների պատմություններում, երբ կկրիտիկական իրավիճակներում զինվորների ոգին բարձրացրել են նրանց կից գործող հոգևորականները՝ մոտիվացնելով անել այնպիսի բաներ, որոնք անհավանական էին թվում: Նույնիսկ խորհրդային բանակում, որտեղ զորքերի քաջալերումն ու գաղափարական նակաչկան դրված էր «կոմիսարների» ուսերին, Հայրենականի տարիներին լայնորեն ներգրավում էին «ազգերի օպիումի» ծառաներին, իսկ Ստալինի հատուկ կարգադրություններով, կտրուկ դադարեցին հետապնդել հոգևորականությանը ու նույնիսկ վերականգնեցին Ռուս Ուղղափառ ու այլ ավանդական եկեղեցիների իրավունքները:

 


- Հոգևորականը ինչ որ առումով փոխարում է ռազմական հոգեբանին: Հայկական բանակում դեռ առնվազն որոշ ժամանակ, չի կարողանալու լրիվ արդյունավետությամբ գործել ռազմական հոգեբանի ինստիտուտը: Այն պարզ պատճառով, որ զորամասում գործող ռազմական հոգեբանի մեջ զինվորն ավելի շուտ հակված է սպա տեսնելու, քան հոգեբանի: Հետևաբար, բացակայում է վստահությունը, հետևաբար բացակայում է անկեղծությունը ու չի կկարող ստեղծվել ռապորտ պացիենտի ու հոգեբանի միջև: Փոխարենը, հոգեբանի որոշ պրոֆիլակտիկ գործառույթներ իրենց ուսերին են կրում զորամասերին կցված հոգևորականները, ովքեր զրույցների ու ամնհատական մոտեցման միջոցով, հաճախ մեղմում են կոնֆլիկտածին իրավիիճակները և օգնում են անհատ զինվորներին հաղթահարել ինչ-ինչ սթրեսսային իրավիճակներ:
- Բանակը՝ բացի երկրի պաշտպանական համակարգ լինելուց, նաև կրթական համակարգ է, որտեղ պատանին սովորում է լինել տղամարդ, բնակիչը՝ քաղաքացի, իսկ հոգևորականության առկայության դեպքում, նաև ֆորմալ քրիստոնյան ավելի է մոտենում իրական քրիստոնյա լինելու մինիմալ չափորոշիչներին: Էսօր ում հարցնես՝ քրիստոնյա ա ու մեծամասամբ ասում են ՀԱԵ-ից: Մեծամասնությունն էլ կնքված են: Բայց որ մի քիչ «թափ տաս», կհասկանաս, որ մենակ վերնագրով են այդպիսին ու չունեն նույնիսկ մինիմալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են քրիստոնյային, թեև շատ դեպքերում, անկեղծ ձիրգ ունեն ու հավատ:

 


- Ու վերջապես հարցի սիմվոլիկ կողմի մասին: Թե՛ Սահամանադրությամբ, թե՛ դե ֆակտո, այս երկու ինստիտուտները՝ Բանակ ու Եկեղեցի, հանդիսանում են Հայաստանի պետականության ու հայ ազգի ինքնուրույն և ինքնաբավ ինքնագիտակցության երկու հիմնական հենսայուները և շատ մեծ ու դրական սիմվոլիզմ կա այդ երկկու ինստիտուտների նման միահյուսման մեջ՝ հանուն մեկ գերնպատակի: Նման պրակտիկայի հարատևության ու առողջ իրացման դեպքում, սա էլ ավելի «կուղղի մեր ողնաշարը», դարերով «կզած» ու նվաստացված լինելուց հետո:
Դուք դեռ կարծում եք, որ հոգևորականները բանակում պետք չե՞ն: Ուրեմն լավ չեք կարծում, կամ էլ թշնամանք եք զգում եկեղեցու ու քրիստոեության հանդեպ:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան