Թուրքիայի «թաղումը» պատկերող պաստառ... 1914 թվականի նոյեմբերին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին տպագրված ռուսական երգիծական պաստառ. «Ինչպես էին ժողովուրդները թաղում Թուրքին» (Как народы Турка хоронили): Պաստառում պատկերված են ռուս զինվորներ, որոնք բահերը ձեռքներին, ուրախ տրամադրությամբ տանում են թաղելու թուրքական սուլթանին: Թաղման թափորը ուղեկցում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ (այդ թվում նաեւ հայը)՝ իրենց հետ տանելով սգո պսակներ ու ժապավեններ:

 


Որքան էլ որ անհավանական թվար տարիներ առաջ, այսօր, հարյուր տարի անց, նորից է արդիականացվում այդ տեսլականը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության վախճանը: Քրդական հարցի եւ Իսլամական խալիֆաթի բարդ թնջուկը՝ ուշ թե շուտ Թուրքիային կրկին կանգնեցնելու է իրական մասնատման առջեւ:

 


Բայց պատրաստ ենք արդյո՞ք մենք, հայերս, մեր տարածաշրջանում սպասվող կարեւորագույն խնդիրների լուծմանը մասնակից լինելու: Ունե՞նք արդյոք մենք ընդունված լուրջ միջազգային իրավական փաստաթղթեր, որտեղ հստակ ձեւակերպված են մեր պահանջների շրջանակները: Հարցեր, որին դեռեւս չկան պատասխաններ, իսկ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում՝ միայն հուզական ելույթներով հարցեր չեն լուծվում:

 

 

 

Ռուբեն Շուխյան