Մի անգամ ծերունու ավագ որդին որոշում է բարի գործ անել. վերանորոգել ընդհանուր ամբարի տանիքը: Բարձրացավ կտուր և անցավ գործի: Այդ պահին ամբարին է մոտնեում հարևանը:
- Ճիշտ չես, - ասում է նա, - վերանորոգում տանիքը: Ուրիշ կերպ պետք է անել…

 


Լսեց որդին հարևանի խորհուրդը և մտածեց. միգուցե նա ճի՞շտ է, այդպես ավելի լավ կլինի: Թողեց իր սկսած գործը և սկսեց անել այնպես, ինչպես հարևանն էր սովորեցրել: Այդ պահին մեկ ուրիշն է մոտենում: Եվ նույնպես հայտնում է իր կարծիքը, թե ինչպես է պետք վերանորոգել տանիքը: Երբ ծերուկ Սվյատազորն անցնում էր ամբարի կողքով, շինության մոտ արդեն վիճում էին մի քանի տղամարդ: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր պաշտպանել իր կարծիքը:

 


- Դո՛ւ ասա,- վիճողներից մեկը դիմեց ծերունուն,- քննադատի մեզ.ինչպե՞ս տանիքը ճիշտ վերանորոգել:
Սվետազորը մերթ նայեց իր հոգնած որդուն, մերթ ծռմռված տանիքին, որը նա բազմակի անգամ փորձել էր վերանորոգել, հետևելով հարևանների կարծիքներին, և հանգիստ պատասխանեց.
- Լռության մեջ:
Օլգա Բեզմիրնայայից

Ֆրիդա Կալո "Հուսահատություն"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան