Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) արձագանքել է ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ղեկավարի կոչերին դադարեցնելու բռնությունները երկրում առանց նախապայմանների:

 


Գերմանական թերթերից մեկին տրված հարցազրույցում Քրդստանի համայնքների միության (KCK) գործադիր խորհրդի նախագահ Ջեմիլ Բայաքը ասել է, որ կարող է լինել կրակի դադարեցում, բայց ոչ միակողմանի և առանց նախապայմանի:
«Նա (Դեմիրթաշը' HDP-ի ղեկավարը) կոչ է անում մեզ դադարեցնել կրակը առանց նախապայմանի, այն ինչ նա պետք է կոչ աներ Թուրքիայի իշխանությանը դադարեցնելու խաղաղ բնակչության վրա հարձակումները: Մենք արդեն ութ անգամ միակողմանի, առանց նախապայմանի դադարեցրել ենք մեր գործողությունները, սակայն թուրքական իշխանությունը շարունակել է սադրել և ձերբակալել քուրդ գործիչներին:Նույնիսկ եղել է դեպք ,որ մենք մեր զինուժը դուրս ենք բերել Թուրքիայի սահմաններից, սակայն թուրքական իշխանությունն իր խոստումներին հավատարիմ չի մնացել և հրահրել է նոր բախումներ:Այնպես որ այժմ անտեղի է խոսել քրդական կողմից ռազմական ուժի դադարեցման մասին», - ասել է Ջեմիլ Բայաքը:

 


Հիշեցնեմ ,որ երեկ HDP-ի նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդես էր եկել կոչով՝ դիմելով և՛ թուրքական, և՛ քրդական կողմին ,առանց նախապայմանների դադարեցնելու ռազմական բախումները:

 


Կիլիկիա Հայաստան