Մի քանի օրից սկսվելու են «Ամենախելացի» հեռուստանախագծի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ մեր աշակերտներն այս տարի 20 մեդալ բերեցին միջազգային օլիմպիադաներից։ Ընդ որում 20-ից 14-ը բերել են ֆիզմաթ դպրոցի երեխաները, 4-ը' Քվանթի, 1-ը' Այբի և 1-ը' Գյումրիի Ֆոտոն վարժարանի։

 

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե այդ դպրոցների ուսուցիչներից և ծնողներից, և թե Ամենախելացի նախագծի մասնակիցների ուսուցիչներից և ծնողներից։ Թե օլիմպիադաների, թե Ամենախելացիի փորձը ցույց է տալիս, որ ԴՊՐՈՑԻ տնօրենից և կոլեկտիվից շատ բան է կախված։

 

 

Կարեն Քոչարյան