Սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով մարզերի եւ մայրաքաղաքի միջև առկա է մեծ տարբերություն: Բնական է, որ յուրաքանչյուր երկրի մայրքաղաք ունի իր ուրույն տեղը, սակայն վերը նշված երկուսի միջև տարբերությունը պետք է հասցնել հնարավորինս նվազագույնի:
Տարածքային համաչափ զարգացում ապահովելու համար առաջին հերթին հարկավոր է օպերատիվ կերպով լուծել տեղի հրատապ խնդիրները: Այդպիսի խնդիրներից են Ճանապարհների կառուցումը, խմելու եւ որոգման ջրամատակարարումը, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգումը, ֆինանսական և այլ աջակցությունը մշակութային օբյեկտներին և այլն:
Նման խնդիրների լուծման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 4-5 մլրդ դրամ:
Ներկայումս Գեղարքունիքի մարզում վերակառուցվում է Սևան-Վարսեր մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ եւ 475 մլն դրամ արժողությամբ ճանապարհը, իսկ Լոռու մարզում Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

 


Լոռու մարզի բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող խոշոր ճանապարհաշինական ծրագիրը՝ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության արդյունքում 12 համայնքներ կկապվեն միմյանց: Այդ ծրագրի իրականացման համար ներդրվել է 3 մլրդ 450 մլն դրամ:

 


Նման ծրագրերը ոչ միայն նպաստում են աշխատատեղերի ավելացմանը, այլ նաև նոր թափ են հաղորդում գյուղատնտեսական ոլորտին:
Մյուս խնդիրը գյուղական արտադրանքի մթերումն:
Մասնավորապես, մոտենում է խաղողի մթերման գործընթացը, և գործադիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մթերվի անգամ լրացուցիչ բերքը:

 

Նարեկ Սարգսյան