Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի գիտական ներուժի լիարժեք և արդյունավետ իրացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են մի կողմից կառավարության անդամները մյուս կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

 


Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումը' գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով և նշել, որ ոլորտում ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու գործում գործադիրն ակնկալում է ագրոպարենային համակարգի գիտական ներուժի աջակցությունը և ակտիվ համագործակցությունը:
Այս տեսակ հանդիպումները և խորհրակցությունները իհարկե կարևոր են և իրենց դրական ազդեցությունն են թողնում ոլորտային խնդիրների վեր հանման և լուծման վրա, իսկ գիտական հաստատությունների հետ համագործակցության շարունակումը և աշխատանքային խմբերի ստեղծումը կարևոր է ոչ միայն կառավարության և տնտեսությունների, այլ նաև հենց համալսարանների համար' հետազոտական ինստիտուտների վերածվելու առումով:

 


Ինչ վերաբերում է երկրի ներկայիս գյուղատնտեսության ոլորտին, չնայած նրան որ ոլորտում ներգրավված են երկրի աշխատանքային ռեսուրսների 40%-ը և այն ապահովում է ՀՆԱ 20%-ից ավելին, միևնույնն է գյուղատնտեսությունը զարգացվածության մակարդակով զիջում է երկրի գրեթե մյուս բոլոր ճյուղերին, իսկ ոլորտում գործունեությունը կազմակերպումվում և իրականացվում է (բացառությամբ մի քանի խոշոր կազմակերպությունների) ավանդական մեթոդներով և տեխնոլոգիայով, հաշվի չառնելով գիտական վերջին նվաճումները և նորագույն տեխնոլոգիաները, որը և հանգեցնում է գյուղատնտեսության ցածր արտադրողականությունը, որը խոչընդոտում է նաև աշխատանքային ռեսուրսների արտահոսքը այլ ճյուղեր' կապված պարենային թերապահովվածությամբ:

 


Այդ իմաստով այս կարգի խորհրակցությունները կարևոր են գյուղ. ոլորտի ամբողջ ցիկլի' գյուղացիական տնտեսությունների և կազմակերպությունների համար' հատկապես զարգացման ուղղությունները հստակեցնելու և արդիական տեխնոլոգիաներին ծանոթանալու և ներդնելու տեսանկյունից, սակայն հասկանալի է, որ ոլորտում շատ աշխատանք կա կատարելու' սկսած գիտական հաստատությունների որակի բարելավումից և վերազինումից մինչև գիտական արտադրանքի նյութականացում, և նման կարգի խորհրադակցությունները անհրաժեշտ են, բայց ոչ բավարար:

 

Նարեկ Սարգսյան