Շվեյցարիան օգոստոսի 13-ից հանում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ էին մտել 2014-ի հունվարին: Սա առաջին նմանատիպ քայլն է Իրանի և աշխարհի տերությունների միջև կնքված համաձայնագրից հետո:
Դաշնային խորհրդի պաշտոնական փաստաթղթում ասվում է. «Հաշվի առնելով որոշիչ շրջադարձը 12 տարի առաջ բացված դոյսեի շուրջ բանակցություններում' 2015-ի օգոստոսի 12-ին Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել վերացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցվել էր 2014-ի հունվարից: Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2015-ի օգոստոսի 13-ից»:

 


Խոսքն Իրանի պետական մարմինների հետ կոմերցիոն գործունեության և թանկարժեք մետաղների, նավթաքիմիական արտադրանքի առևտրի և նավթամթերքի տեղափոխման արգելքի մասին է:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են եվրոպական շուկան սնել բնական գազով, եթե Իսլամական պետության վրայից հանվեն պատժամիջոցները և իրավունք տան մասնակցել խողովակաշարի կառուցման համակարգին:
Իրանի հետ համագործակցությունը՝ հատկապես էներգետիկ ոլորտում, առանցքային նշանակություն ունի Հայաստանի և Իրանի համար, այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը:
Պետք է արձանագրել Իրանի և միջազգային միջնորդների կառուցողական ջանքերի կարևորությունը՝ գործընթացում փոխընդունելի լուծումների հասնելու գործում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու հարցում:

 


Իրանը Հայաստանի համար կարևոր, հուսալի և վստահելի երկիր է, երկու բարեկամ ժողովուրդների միջև գոյություն ունեն հազարամյակների փոխհարաբերություններ և փոխհամագործակցություններ:
Մասնավորապես, այս ֆոնին հատկանշական մի կարևոր հանգամանք, որն ապացուցում է երկու բարեկամ-հարևանների համագործակցությունը. Իրանի Արտահանման և զարգացման բանկը հայկական Hayoun ընկերության հետ պայմանագիր է ստորագրել 400 կվտ հզորությամբ երկու սխեմայից բաղկացած էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուրջ: Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագիծը պատրաստ կլինի 18 ամսվա ընթացքում: Երրորդ գծի կառուցմանը Իրանի էլեկտրաէներգիայի ազգային գծից կմիանան Թուրքիան, Վրաստանն ու Ռուսաստանը:
Միաժամանակ ընդգծենք, որ Հայստանը Իրանի համար շատ հարմար կապող հանգույց կարող է հանդիսանալ ԵՏՄ շրջանակներում համագործակցության, ինչպես նաև հետագա շուկաներ ընդլայնելու համար: Չմոռանանք, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում ունի բավականին լուրջ գեոպոլիտիկ շահեր:
Հարկ է փաստել, որ Հայաստանի ու Իրանի համար՝ տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին նոր հեռանկարներ են ուրվագծվել:

 

 

 

Արմեն Հովասափյան