Թուրքական կառավարությունը Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) մեղեադրել է երկրի արևելյան Թունջելի նահանգում այսօր ճանապարհին պայթեցված ռումբի համար: Պայթեցումից վարկյաններ առաջ այդտեղով անցել է ռազմական մեքենան, մեքենան վնասվել է, սակայն զոհեր չկան:

 


Պայթուցիկը տեղադրված է եղել Թունջելին-Էլազիք ավտոճանապարհի մի հատվածում: Պայթեցումն ուղղված է եղել այդ հատվածով անցնող ռազմական տեխնիկայի դեմ: Պայթունի հետևանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, վնասվել է մեկ ռազմական և մեկ քաղաքացիական մեքենա:Պայթունն առաջացրել չորս մետր խորությամբ փոս (նկարում):

 

Կիլիկիա Հայաստան