Այս միջազգային օրն առաջադրվել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպության կողմից: Այս օրը նշվում է Հերոսիմա քաղաքի ռմբակոծման օրը. դեպքը տեղի էր ունեցել 1945 թվականի օգոստոսի 6-ին:

 


Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս միջազգային օրն առաջադրվել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպության կողմից: Այս օրը նշվում է Հերոսիմա քաղաքի ռմբակոծման օրը. դեպքը տեղի էր ունեցել 1945 թվականի օգոստոսի 6-ին:
Ավելի քան 60 տարի այս օրը Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը առավոտյան ժամը 08:15-ին «քարանում է»' մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը:

 


Նշենք, որ «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը ստեղծվել է 1980 թվականին Ֆրանսիայում' առանձնանալով մեկ այլ հայտնի' «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունից: Այս օրվանից «Աշխարհի բժիշկները» կազմակերպության խոշոր ներկայացուցչություններ են գործում աշխարհի 12 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում, Շվեդիայում և Նիդերլանդներում:

 

Սևակ Գրիգորյան