Ազերիական ԶԼՄ-րը ՀՊԱՐՏՈՐԵՆ հաղորդում են,որ ռուսաստանյան "Սերեբրո" պոպ-խմբի երևանյան համերգը ՉԵՂՅԱԼ են հայտարարել՝ Բաքվի Dalga Beach Night club-ում ելույթ ունենալու պատճառով...Այս խմբի երևանյան համերգի կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանել այս լուրը...Չնայած,մեկմաբանելու իմաստ էլ չկա...Այդ անձայն աղջիկների զռզռոցը չլսելը մի մեծ կորուստ չէ հայ հանդիսականի համար...Հարյուրավոր ասկյարներ և բազմաթիվ դիրքեր կորցնող Ադրբեջանն իր վիրավորված ինքնասիրությունը վերականգնելու համար "օլիմպիադաներ","ֆորմուլա 1-եր","աստղային համերգներ" և այլ բաներ է կազմակերպում,ինչպես նաև ՎԻՐՏՈՒԱԼ հաղթանակներ տանում հայերի դեմ...

 

Հիմա էլ հպարտորեն հաղորդում են,որ մի քանի օր առաջ բուլղարացի երգիչաԵՐԳՉՈՒՀԻ Ազիսի համերգն էին շատ բարձր մակարդակով կազմակերպել,իսկ հիմա էլ "Սերեբրո"-ին տարել հայերի ձեռքից...Դե ինչ,արծաթները և ազիսները թող միշտ հասնեն ակ և կարա կոյունլուներին,իսկ մենք միշտ ձգտելու ենք ՈՍԿՈՒ,ինչպես նաև ունկնդրելու ենք Շառլ Ազնավուրին,Մոնսերատ Կաբալյեին,Լյուբով Կազարնովսկայային և շատ այլ ՈՍԿԵՁԱՅՆ աշխարհահռչակ երգիչ-երգչուհիների...
Անճաշակ և վուլգար "Սերեբրոյից" մեզ փրկելու համար շնորհակալություն եմ հայտնում պաշտոնական Բաքվին և մաղթում նրան նորանոր հաղթանակներ այս ոլորտում...

 

Հ.Գ.Հիշեցնեմ,որ այս խումբը հայ հասարակությանը ավելի հայտնի դարձավ 2012 թ. հոկտեմբերի 14-ի իր ելույթով Հանրապետության հրապարակում՝"Էրեբունի-Երևան" տոնակատարության շրջանակում... Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը,ով ներկա էր այդ համերգին, շատ "հետաքրքրությամբ" դիտում էր,թե ինչպես էին այս խմբի աղջիկները իրենց ձայնի բացակայությունը թաքցնում սանձարձակ և էրոտիկ բեմադրությամբ...


Գագիկ Համբարյան