1291 թ. – Շվեյցարիան հռչակեց իր անկախությունը։
1774 թ. – Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերեց թթվածինը։
1876 թ. – Կոլորադոն դարձավ ԱՄՆ-ի 38-րդ նահանգը։

 


1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
1921 թ. – ծնվել է Լիլի Չուգասզյանը, ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո), 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում (մահ. 2012 թ.):

 


1933 թ. – ծնվել է Զորայր Խալափյանը, հայ գրող, արձակագիր և դրամատուրգ (մահ. 2008 թ.):
1934 թ. – Երևանում սկսվեց Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։
1944 թ. – Աննա Ֆրանկն իր օրագրում կատարեց վերջին գրառումը։
1981 թ. – ԱՄՆ-ում սկսվեց հեռարձակվել MTV հեռուստաընկերությունը։
2009 թ. – մահացել է Կորասոն Ակինոն, Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը, Ասիական երկրների առաջին կին նախագահը (ծն. 1933 թ.):

 

 

Շարունակությունն՝ այստեղ: