Հայաստանի բոլոր մարզերում ներդրումային ցանկացած ծրագիր չափազանց կարևոր է: Նամանավանդ, համեմատաբար աղքատ մարզերը պահանջում են լրացուցիչ ուշադրություն:
Կարծում եմ գաղտնիք չէ, որ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է:
Այսօր կառավարության ղեկավարը, Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է նաև «Լենտեքս» գուլպանասկեղենի ֆաբրիկա, որտեղ զրուցել է գործարանի տնօրեն Կարեն Գմոցյանի հետ:
Գործարանն այս պահին ունի 170 աշխատատեղ: Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ է հարկավոր, որպեսզի աշխատատեղերն ավելանան մի քանի հարյուրով:

 


Ֆաբրիկայի տնօրենի կարծիքով հավելյալ տարածքը և վարկային միջոցները հնարավորություն կտան, որպեսզի մինչև մյուս տարի աշխատատեղերը ավելանան 300-ով:
Պետք է նշենք, որ գործարանի հավելյալ տարածքի համար, վարչապետի կողմից հանձնարարական է ստացել մարզպետը, իսկ վարկային միջոցների համար' էկոնոմիկայի նախարարը:

 


Այսպիսով, կառավարության ղեկավարի կատարած այցի առանցքային խնդիրներից մեկը Շիրակի մարզում նոր աշխատատեղերի ստեղծումն է, իսկ «Լենտեքս» ֆաբրիկայի ընդլայնումը կլինի առաջին ձեռքբերումը:

 

 

Տիգրանուհի Դավթյան