Մերծավոր Արևելքում քրդական գործոնը խիստ կարևոր է Արևմուտքի համար։ Իրանը նույնպես լուրջ ծրագրեր ունի տարածաշրջանում։ Հատկապես հիմա, երբ Թեհրանին հաջողվել է գործողությունների որոշակի դաշտ ազատել իր շուրջը, պարզ է, որ վերջինս ամեն ինչ կանի Իրաքում և Սիրիայում իր դրքերն ուժեղացնելու համար։

 

Իսկ քրդական խնդիրը նաև ներթուրքական խնդիր է։ Այսինքն' ներքաղաքական խնդիրներ լուծելու Էրդողանի «Արդարություն և Զարգացում» կուսակցության ծրագրերը կարող են Թուրքիայի ներսում էլ ավելի ակտիվացնել թուրք-քրդական հակամարտությունը, որին անպայման կմիջամտեն նաև Թեհրանը, Վաշինգտոնը, Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը։ Բոլորն էլ, ի դեպ, դեմ չեն, որպեսզի Թուրքիան թաթախված լինի նման հակամարտության մեջ։

 

Ինչու՞ ոչ։ Թշնամուս թշնամին իմ բարեկամն է բանաձևը միշտ էլ արդիական է եղել այդ տարածաշրջանի համար։ Եվ ուրեմն շնորհավորում եմ Թուրքիային։ Մեծ ճաշ ունի ուտելու։ Իր եփած ճաշը։ Բարի ախորժակ։

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան