ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (1 օգոստոս 2015թ.)

Հիսուս ասում է.
-Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ:
Հիսուս աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.
-Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի: Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն: Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր: Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ: Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ: Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից: Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզնից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)

 


Ռուբեն աբեղա Զարգարյան