Արդեն տևական ժամանակ է, ինչ հանրության ուշադրությունը ուղղված է նաիրիտցիների բարձրացրած խնդրին: Վերջիններս պահանջում են իրենց աշխատավարձերի պարտքերի մարումը:
Կառավարությունը հայտարարեց, որ կվճարի բոլոր աշխատակիցների մի քանի տարվա ընթացքում կուտակված պարտքերը: Մինչև այսօր արդեն իսկ վճարվել էր շուրջ 700 աշխատակիցների աշխատավարձերը:

 


Այսօր' լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ այսօր սպասվում է ևս 1500 աշխատակցի պարտքերի վճարում: Ինչպես նաև նշեց, որ նախնական տվյալներով երկուշաբթի օրը վճարված է լինելու բոլորի պարտքերը:

 

 

 


Խաչատրյան Ժոռա