ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ նոր սանկցիաներ կիրառեց. հիմա կասեք դրանից մեզ ի՞նչ, ռուսասերները կքարկոծեն Ամերիկային, իսկ ամերիկասերներն էլ կասեն լավ արեց Ռուսաստանին դեռ քիչ է: Իրականում դա մենք առաջիկա մեկ շաբաթում կզգանք մեր կաշվի վրա: Դեռևս մի քանի օր առաջ, երբ հայտնի էր սանկցիաների նոր փաթեթի մասին ռուբլու կուրսը դանդաղ բայց սահուն սկսեց իջնել:

 

Քանի որ ռուսական վալյուտային բորսան աշխատում է ժամը 10:00-ից 22:00, ապա բնականաբար այս պահին ռուբլու կուրսը կանգնած է, վաղը բորսան կբացվի ռուբլու հավանական 3-5% անկումով: Ու քանի որ Հայաստան մտնող հիմնական տրանսֆերտները ռուբլիով են, կարելի է ուղղակի համարել, որ այս անգամ էլ կորցրեցինք:

 

Հայկ Մարգարյան