Որտեղից է հայտնվել առաջին հացահատիկը, որ կողմում և աշխարհի որ անկյունում՝ արդեն ոչ ոք երբեք չի որոշի: Բոլորին ստույգ մի բան է հայտնի, որ նրա նախածնողն է հայտնի լռակյաց և մի փոքր մտահոգված պապիկ՝ Հացաբույս անունով: Եվ չարությունից չէ, որ այդպիսի անուն ունի պապիկը, այլ իր հատիկների ոսկեգույն գույնից: Եվ ժամանակին նա անվանվում էր Ոսկի, այլ ոչ Հացաբույս, քանի որ արևի ոսկե շողերով էր լուսավորված, և անձրևի կաթիլներով և փայլող ծիածանների ցողերով սնուցված:
Եվ ահա մի անգամ երկրային խավարից լույս աշխարհ գլորվեց մետաղի բնակտոր, մինչև հիմա այնքան անծանոթ, որ մարդիկ անսպասելիությունից աչքերը կկոցեցին:

 


- Ի՞նչ է սա, - բացականչեց հողագործներից մեկը:
- Ոչ թե ինչ, այլ ով, - ուղղեց նրան արդեն իր՝ արևին շողշողացող դեղին փորիկով գոհունակությամբ հիացող բնակտորը:
- Բայց ո՞վ ես դու, - արդեն հեգնանքով հարցրեց հողագործը:
- Քո տերը, և իմ անունն է Ոսկի, - ձայնում արդեն նենգ տոնայնությամբ բացականչեց անծանոթ-բնակտորը:
- Բոլորովին էլ ոչ, այստեղ դու սխալվեցիր, եղբայր, ահա ես ոսկու մեծ դաշտ ունեմ, այնպես որ գնա այնտեղ, որտեղից եկել ես:
Բնակտորը նենգորեն և չարությամբ ժպտալով ասաց.
-Լավ, կտեսնենք, ո՞ւմ ասածով կլինի:

 


Լողացին ժամանակի գետերը, և երկրի վրա փողեր հայտնվեցին, բայց ոչ թե հողագործն էր դա մտածել, այլ այն անբանը, ով ցանկանում էր հաց ստանալ առանց ջանք թափելու:
Չէ՞ որ այն ժամանակներում ապրանքի բնական փոխանակում կար: Քեզ կաթ կամ միս է պետք եկել, տանում էիր հացը շուկա և փոխանակում: Եվ բոլորին էլ հարմար էր լավ՝ և՛ հողագործներին, և՛ անասնապահներին, իսկ այ անբաններին՝ այդքան էլ չէ: Իսկ և՛ մեկը, և՛ մյուսը ունենալու համար՝ կանգնեցին նրանք արտադրողների միջև, ինչպես պտուղը հասկերի միջև, ճիշտ ու ճիշտ մեջտեղում: Եվ նրանց սկսեցին անվանել միջնորդներ:
Շուկայում այնուամենայնիվ որևէ ապրանք պետք էր ունենալ, ահա և հորինեցին փողը, և սկզբում հասարակ չէր այն, այլ ոսկյա: Այդ շողշողուն մետաղը վաղուց էր դուր եկել մարդկանց՝ որպես զարդ իրենց սիրելիների համար: Ահա և որոշեցին այդ անբաններ-միջնորդները օգտագործել երկրային ընդերքի գեղեկությունը իրենց գործերի համար, իսկ անվանեցին դա Ոսկի, քանի որ այն գույնով մոտ էր հողում աճող ոսկուն՝ հացին: Ինչու՞ հասարակ հասկին այդպիսի նշանավոր անուն տալ: Թող այն անվանվի Հացաբույս, նրանից ի՞նչ Ոսկի՝ ընդամենը հասկ է և վերջ:

 


Եվ այդտեղ չարություն տարածվեց, բայց ոչ թե Հացաբույսից, այլ Ոսկուց: Սկզբում կարծես ամեն բան կարգին էր, աստիճանաբար սկսում էին սովորել փողին, բայց շուտով այդ Ոսկին սկսեց չհերիքել: Հորինեցին բանկեր, որտեղից կարելի էր պարտքով գումար վերցնել որքան պետք է, իսկ վերադարձնելուց՝ անպայման ավելին: Եվ Ոսկին դառնում էր նրանց անբան կյանքի նպատակը: Իհարկե, նրանք նույնպես կարծում էին, որ աշխատում են օգուտ մարդկանց, բայց ավելի շատ բարություն թե չարիք էին բերում նրանց Ոսկին և փողերը՝ դժվար չէր որոշել: Աստիճանաբար իրենց ագահությունից անբանները դարձան այն ամենի տերը, ինչը հողի վրա արտադրում էին հասարակ աշխատավորները, և հենց հողն էլ շուտով գրավեցին, մտածելով, որ դարձել են նրա տերը նույնպես: Բայց խորապես սխալվում էին, քանի որ ամբողջովին կախված էին փողից: Իսկ հողային տարածքները չէ՞ որ տեղից չես շարժի և գրպանդ էլ չես դնի:

 


Վաղուց ամեն բան գրավել էր Ոսկին: Ահա և կատարվեցին նրա խոսքերը: Եվ բաժանվեց աշխարհը հարուստների և աղքատների: Եվ տարբերվում էին նրանք միայն նրանով, որ հարուստը կյանքից հեռանալով, ոչինչ չէր կարողանում վերցնել իր հետ, իսկ աղքատն իր հետ տանում էր իր մաքուր խիղճը:
Ահա և ստացվում է, որ հողի միջից ինչ-որ մետաղ մարդկանց երջանկություն չբերեց, որքան էլ որ գեղեցիկ էր, իսկ հացը ինչպես աճել, այնպես էլ աճում է ազնիվ մարդկանց ջանքերի շնորհիվ: Սակայն բոլորը չէ, որ գիտեն կամ չեն հասկանում, որ հացն է բոլորի տերը:
Վլադիմիր Բանցևիչից

Ֆրիդա Կալո "Ինքնանկար"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան