Այսօր ողջ աշխարհը տոնում է Ընկերության միջազգային օրը: Այն օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկն, որն ընդամենը տասներկու տարեկան է:
2011 թվականի ապրիլի 27-ին Ընկերության միջազգային օրը նշելու վերաբերյալ որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

 


Ընդունված բանաձևում կարևորվում է այս օրվա նշանակությունը տարբեր ազգերի միջև բարեկամության ամրապնդման տեսանկյունից։
Բացի այդ՝ Ընկերության միջազգային օրվա նպատակների թվում երիտասարդության, ինչպես նաև՝ առաջնորդների ներգրավումն է հասարակական գործունեության մեջ, որը միտված է բազմամշակութայնությանն ու հանդուրժողականությանը:

 


Այս օրը՝ հուլիսի 30-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են միջոցառումներ, որոնք քարոզում են ընկերության գաղափարը։
Այո՛, ընկերությունը մարդուն տրված ամենամեծ հարստությունն է, որը հարկ է ամուր պահել: Եվ ինչպես կասեր Գրաֆը՝ «Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է»:

 

 

Սևակ Գրիգորյան