Նաիրիտի խնդիրը դեռ չի թողնում իր մասին մոռանալ: Այսօր նաիրիտցիների մի մասը կրկին ցույց էր անում կառավարության դիմաց: Նրանց պահանջը նույնն էր' աշխատավարձերի վճարում: Հարկ է նշել, որ արդեն իսկ վճարվել է 700 աշխատակցի աշխատավարձը: Ուշացումների հիմնական պատճառը հաշվարկներն են ու թղթաբանությունը:

 


Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետի հանձնարարականով հաղորդումով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա նշեց, որ Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է և առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն : Որևէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա:

 

 

 

Խաչատրյան Ժոռա