Նստած է արևի վրա պապիկը, իսկ գլխին բերետ է հագած: Եվ կարծես քնած է նա, իսկ ձեռքերը ձանձրույթ չճանաչելով, միմյանց անդադար ինչ-որ բան են պատմում՝ շարժելով անհարթ հոգնած մատները: Ահա աջ կողմի բութ մատը դուրս ցցելով փորը և լուրջ դեմք ընդունելով՝ ասաց.
- Այսպե՛ս:
- Ինչպե՞ս, - միանգամից չհապաղեց խորամանկությամբ հարցնել ամենափոքրը՝ ձախ ձեռքի Ճկույտը: Նա ընդհանրապես չէր վախենում Մեծից, առավելևս, որ նա պատշաճ հեռավորության վրա էր գտնվում, սակայն ռիսկը մեծ էր, քանի որ նրա Մեծ ձախ կողմի հարևանը միշտ չէ, որ կարող էր նրան փրկել: Նրա կանոնների մեջ չէր մտնում դեմ գնալ աջ Մեծին:

 


Իսկ աջ Մեծը միայն վերևից նայեց Ճկույտին և շարունակեց.
- Ահա թե ինչ, իմ ընկերներ: Կարծես վաղուց է մենք չենք շփվել մեր սիրելի Կախարդուհիների հետ՝ դե դուք հասկանում եք, թե ում մասին եմ խոսում:
Ցուցամատները, Միջնամատները և Մատնեմատները միանգամից ուղղվեցին՝ գլոխով համաձայնությունը ցույց տալով: Իսկ Մեծը շարունակեց զարգացնել թեման:

 


- Ընկերս, զբաղվիր այդ հարցով, - դիմեց նա Ցուցամատին, - քորիր Տիրոջ քունքը, հիշեցրու մեր մասին, միգուցե նա ինչ-որ բան որոշի:
Երկու ձեռքերի բոլոր մատները մի փոքր իրար խառնվեցին, աղմկեցին.
-Այո-այո, իհարկե, վաղուց ժամանակն է, մենք այնպես ենք կարոտել Գործին...
Իսկ ձախ Ճկույտը կրկին իր խոսքն է փորձում ասել.
- Այդպե՛ս կարոտել եք, հա՞: Վաղուց գարշելի ցեխի մեջ չենք ընկղմվե՞լ, - և նա մեկուսացավ մյուսներից, քանի որ սովորություն ուներ միշտ հնարավորության դեպքում, աշխատանքի ընթացքում հեռու մնալ նրանցից:
Բայց նրա ասածները վաղուց ոչ ոք լուրջ չէր ընդունում: Ամբողջ աշխատասեր թիմը ոգևորությամբ սպասում էր Ցուցամատի դիվանագիտական քայլի առդյունքին: Եվ արդյունքը չհապաղեց շուտով նկատվել: Քորելով քունքը և թեթևակի շարժելով բերետը, պապիկը ուղղվեց՝ ձեռքերի դաստակները դնելով ծնկներին: Մատները ծանոթ շարժումներ զգալով՝ սկսեցին երջանիկ գործունեության ակնկալումից թեթև թռչկոտել նրա ծնկների վրա:

 


- Այսպե՛ս,-արդեն ասաց պապիկը և բարձրացավ՝ որոշելով գնալ իր գեղարվեստական շքասենյակը: Այնտեղ նա բացեց «կախարդական սնդուկը», և մատները ավելի շատ ոքևովեցին: Փոքր ինչ դողալով անհամբերությունից՝ նրանք սկսեցին ընտրել ծանոթ տյուբիկները նրանց հրաշալի Կախարդուհիներ-ներկերի հետ միասին:
Շուտով բարակ, նրբագեղ կեցվածքով և փոքր ինչ փութագար Ստևիկներ-վրձինները կատարեցին առաջին հարվածները կտավի «թմբկային» մակերեսի վրա՝ կարծես գույների ելևէջների համերանգությունից ստեղծելով գույնի մի հիանալի սիմֆոնիա:
Նրանք, ինչպես հմայիչ փերիներ, մե՛կ թռչում էին դեպի շլացուցիչ սպիտակ դաշտը, մե՛կ նրբագեղ պարի պիրուետներ կատարում՝ ներկապնակի բազմագույն մակերեսի վրա: Ինչպիսի՜ գունավոր ձայներ ու ակորդներ էին դուրս գալիս ներկապնակի վրա ծեր նկարչի ներկերի գամմայից՝ տեղափոխվելով նկարի առաքինության տարածություն: Եվ զարմանալի չէ, որ այդ վայրկյաններին պապիկն իր համար բոլորովին ծեր չէր թվում: Ստեղծագործական էությունը ներքուստ այնպես էր լուսավորում նրան, որ շրջապատողները երբեմն նրանում չէին ճանաչում այն ծերուկին, որին սովոր էին տեսնել առօրյա կյանքում:
Ներկերի տոնային և գույնային երանգները նկարչին մե՛կ հիշեցնում էին գարնանային պուրակում թռչունների աղմուկը, մե՛կ փայլփլուն աղբյուրի ջրի կարկաչյունը: Եվ նկարիչն այդ ձայներին համահունչ, կարծես իր քթի տակ առանց բառերի մի ուրախ երգ էր երգում և ստեղծագործում:

 

Նրա ձեռքերը ենթարկվելով «ներկերի սիմֆոնիայի» տակտերին՝ ոգևորությամբ հետևում էին ներկապնակից նկարին և հակառակը: Նրանք բոլորը երջանիկ էին այնքան, որ նրանց թվում էր, թե դա նրանց հետ առաջին անգամ է կատարվում:
Եվ հանկա՜րծ...
Ներկապնակի վրա ընկավ մի կաթիլ: Նկարչի աջ ձեռքի վրձինը անսպասելիությունից քարացավ, և ներկապնակի վրա Ներկերը զարմանլիորեն նույնպես թեթևակի շփոթվեցին անծանոթ, աղի այդ կաթիլից:
- Ախր սա արցու՛նք է, - շտապեց հաղորդել ձախ մաքրամոլ-ճկույտը, որով պապիկը փորձեց աննկատ սրբել աչքի անկյունը:

 


Մատները տարակուսորեն տրտնջացին.
- Բայց ինչպե՞ս, չէ՞ որ մենք այդքան աշխատեցինք, մի՞թե ամեն բան այդքան վատ է:
Բայց պապիկը արդեն երջանիկ ժպտում էր:
Նա հասկանում էր, որ դա բնավ էլ արցունք չէ, այլ Աստվածային կայծ՝ ներքուստ նրան լուսավորող, որը հանկարծ դուրս է գլորվել ծերուկի աչքից երջանկության արցունքի տեսքով:
- Որքա՜ն էր պետք ապրել, որպեսզի վերջապես դառնալ երիտասարդ, - ասաց նա ինքն իրեն՝ նայելով մե՛կ իր ձեռքերին, մե՛կ նոր նկարին:
Վլադիմիր Բանցեվիչից

Ֆրիդա Կալո "Տիեզերական սիրո, Երկրի, իմ, Դիեգոի և Կոտալի գրկում"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան