Հուլիսի 29-ին աշխարհում նշվում է Վագրի միջազգային օրը (International Tiger Day): Տոնը հիմնվել է 2010 թվականին, այս գիշատչի պոպուլյացիայի պահպանման խնդիրներին նվիրված «Վագրի գագաթաժողով» միջազգային ֆորումի ժամանակ:

 

Տոնը հիմնելու նախաձեռնությամբ հանդես են եկել ֆորումին մասնակցող 13 պետություններ, որտեղ վագրեր կան: Համաժողովի ընթացքում նաեւ մշակվել եւ ընդունվել է վագրերի պոպուլյացիայի վերականգնման 2010-2022 թվականների ծրագիր, որի նպատակը նշված ժամանակահատվածում վագրերի թիվը երկու անգամ ավելացնելն է:
Ցավոք, վայրի բնության մեջ 5 հազարից ոչ ավելի վագր կա, եւ այս թիվը շարունակում է նվազել: Վերջին հարյուրամյակի ընթացքում դրանց թիվը նվազել է 25 անգամ, եւ ներկայում վագրերն անհետացման վտանգի առջեւ են:

 

Գրիգորյան Ժորա