Տնտեսությունը պետության զարգացման, հզորացման և, ընդհանրապես, գոյատևման հարցում խաղում է այն նույն դերը, ինչ տարրական գիտելիքը գիտության համրցում: Պետության ողնաշարը նրա տնտեսությունն է: Այս առումով, յուրաքանչյուր պետության համար, ըստ էության, շատ կարևոր է հարևանային քաղաքականության ամրապնդումը: Պատմության բոլոր ժամանակներում պետությունները ձգտել են ունենալ բաց հարևանային ճանապարհներ՝ դուրս գալով դեպի աշխարհի այլ ափեր՝ իր համար առևտրային ճանապարհ հարթելով: Շատ դեպքերում պատերազմները բռնկվել են հենց այս հիմքերի վրա: Այդ պատերազմների նպատակը եղել է նվաճել տարածքներ, որպիսի ընդարձակելով պետության սահմանները՝ անխոչընդոտ ճանապարհ բացեն դեպի խոշոր տարածքներ:

 

Սրան զուգահեռ, փոքր տերություններն էլ իրենց հերթին փորձել են ստեղծել այնպիսի հարաբերություններ իրենց հարևանների հետ, որոնց միջոցով դուրս կգան այլ շուկաներ՝ առևտրային քաղաքականության զարգացման համար:
Հայաստանի պատմության անիվը այդքան էլ բարեհաջող չի պտտվել հարևանների հարցում: Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին Ծովից-Ծով Հայաստանն իրողություն է եղել և այդ կերպ պետությունը որևէ խնդիր չի ունեցել ճանապարհային այս ափից այն ափ դուրս գալու համար, սակայն այսօր իրավիճակը լրիվ այլ է: Օրինակ, Տիգրան Մեծի օրոք Հայաստնը եղել է կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող երկիր տարածաշրջանի համար: Հայաստանով են անցել բոլոր հիմնական ճանապարհները, որոնք կապել են Արևելքը և Արևմուտքը միմյանց:

 


Հիմա Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որտեղ հասկանալի պատճառներով հարևանային քաղաքականությունը որպես այդպիսին մնացել է «հյուսիս-հարավ»-ը: Այս առումով շատ կարևոր է ամուր հիմքերի վրա պահել հարաբերությունները թե՛ պաշտոնական Թեհրանի հետ, և թե՛ նույն Թբիլիսիի: Պարզից էլ պարզ է, որ այսօր Իրանը հանդիսանում է կարևոր «ռազմաքաղաքական ռահվիրան» տարածաշրջանում՝ աշխարհի ուշադրությունը պահելով իր վրա: Այստեղ Հայաստանի համար կարող է բացվել նոր հնարավորություններ՝ վերականգնելու պատմական կարևոր առևտրային ուղիները:

 


Շրջվելով դեպի հյուսիս, պետք է նշել, որ վրացական պետության հետ հարաբերություններում գոյություն ունի հայակական գործոնը Վրաստանում, որը պատմականորեն խաղացել է և խաղում է իր դերը հարաբերությունների կարգավորման կոնցեպտում: Մյուս կողմից, ներկա փուլում, առավել քան կարևոր է տնտեսության զարգացման համար ապրանքաշրջանառության հանգամանքը: Կրածես թե այն, որ Հայստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, թուլացնելու էր հարաբերությունները Վրաստանի հետ տարածաշրջանում: Սակայն, ընդհակառակը, այն գնալով ավելի է կարևորվում այս պետությունների համար:

 


Մի կողմ թողնելով այն, թե Հայստանի համար ԵՏՄ չմտնելու դեպքում Եվրոպական Միությունը ինչ իրական հիմքեր կառաջարկեր և արդյո՞ք ապրանքաշրջանառության ծավալների աճ կարձանագրեր Հայստանը, ԵՏՄ-ն Հայաստանի համար , ըստ էության, բացում է մի շուկա, որտեղ ապրանքաշրջանառությունը կրում է ավելի պարզեցված բնույթ՝ զերծ պահելով տարբեր փաստաթղթաշրջանառություններից: Իսկ յուրաքանչյուր «օրենսդրական խոչնդոդի» հնարավոր հարթեցում նպաստում է տվյալ գործի արդյունավետության բարձրացմանը: Այսինքն՝ հասրակ տնտեսվարողների համար հնարավորություն է իրենց «բաղից» հավաքած բերքը սեփական ավտոմեքենաներով արտահանելու դեպի Ռուսաստան կամ ԵՏՄ շուկա:

 


Բնականաբար, որպես տարանցիկ երկիր, հանդես է գալիս Վրաստանը: Այստեղ, այնուամենայնիվ, առկա են տեխնիկական խնդիրներ՝ հիմնականում բեռնատարների խցանումների հետ կապված: Հայաստանի ապրանքաշրջանառության հիմնական մասը հենց Վերին Լարսի Դարիալի անցակետինն է, որը սպասարկում է հայկական “ճանապարհը” Վրաստանում: Վրաստանում Եվրոպական երիտասրադական օլիպիական փառատոնի բացման արարողության շրջանակներում օրերս Վրաստան այցի շրջանակներում Հայստանի վարչապետը վրացի իր գործընկերոջ հետ այցելել են այս անցակետ, տեղում ծանոթանալու առկա խնդիրներին՝ տալով դրանց հնարավոր լուծումները:

 


Նկատելի է, որ վերջին տարիներին Հայստանի և Վրաստանի քաղաքական էլիտայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ չնայած ադրբեջանական ակտիվացած ալիքի առկայության պայմաններում Վրաստանում: Սա խոսում է նաև այն մասին, որ եղբայրական այս երկու քրիստոնյա պետությունները պարզապես այլընտրանք չունեն տարածաշրջանում, քանի որ ընտրանքը մեկն է՝ բարեկամություն: Իսկ այս պայմաններում կարելի է ասել, որ Հայստանի ճանապարհը Վրաստանում ամրապնդում է իր «հասանելիությունը»:

 

 

 

Աշոտ Ծորմուտյան