Մոսկվայում կայացած Հարցազրույցի ժամանակ ՌԴ առաջնորդը Շվեյցարական RTS հեռուստաընկերության այն հարցին թե, Եվրոպայում հնարավո՞ր է նոր պատերազմ, պատասխանել է .
- Հուսով եմ, ոչ :
Պուտինը նաև հույս է հայտնել, որ Եվրոպան կարող է ավելի սուվերեն լինել, և մի կողմ դնել սեփական ազգային շահերը :
Նրա կարծիքով յուրաքանչյուր ռազմա-քաղաքական կառույցի անդամագրվելը սահմանափակում է քաղաքական ինքնուրույնությունը, և բերում է Ֆրանսիայի օրինակը, նա կարծում է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ից դուրս եկավ քաղաքական ինքնուրույնությունը չկորցնելու համար :
Նա իր խոսքւմ անդրադառնում է նաև ԱՄՆ-ին, ասելով, որ Ռուսաստանում չկա հակաամերիկյան տրամադրություն, և Ռուսաստանում շատ սիրում և հարգում են ԱՄՆ ժողովրդին :
Նա համաձայն է համաշխարհային քաղաքական վերլուծաբաններին այն կարծիքին, որ ԱՄՆ- ի ներկայիս քաղաքականությունը վնասելու է հենց ԱՄՆ- ին :
Հ.Գ. Սա ստանդարտ պուտինյան քաղաքականության մի մասն է՝ մեղադրել առանց հստակ փաստերի : Նա չի նշում, թե Եվրոպայի ոչ սուվերեն լինելու “ մեղավորն ” ով է, սակայն իր խոսքում անդրադառնալով ԱՄՆ- ին և ԱՄՆ-ի “ իմպերյալիստական ” քաղաքականութթյանը, նա ակամա խոստովանում , որ մեղադրում է ԱՄՆ-ին Եվրոպայի նման քաղաքականության համար :
Պուտինի խոսքերը տողատակային են : Ըստ նրա, Եվրոպան միյայնակ չի կարողանա պայքարել Ռուսաստանի դեմ : Իսկ արդյոք Ռուսաստանը ինքնուրո՞ւյն է : Ռուսաստանը Եվրոպա ներխուժելու համար փորձեց բռնվել Բուղարիայից, սակայն ԵՄ-ը խոչընդոտեց, Բուլղարիայից հետո հերթը Թուրքիայինն էր, և թվում էր, թե այս անգամ պուտինի ծրագիրը կիրականանա, սակայն ԵՄ-ը նորից քանդեց այդ ծրագիրը, իսկ հիմա արդեմ խեղդվող Ռուսաստանի համար փրփուրի դերում էհայտնվել Չինաստանը :
Եվ դեռ Ռուսաստանինն թվում է, թե ինքը շատ ինքնուրո՞ւյն է : Այդպիսի ինքնուրույնություն չի լինում : ԵՎ ի վերջո, համաշխարհային քաղաքականության մեջ ինքնուրույնություն տերմինը շատ հարաբերական է, և նույնիս ԱՄՆ-ի ու ՌԴ պես գերտերություններն ունեն “ օգնող ձեռքի ” կարիք :
Սուրեն Ավդալյան