Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով նախագահ Ռ.Թ.էրդողանին, հաղորդում են,որ վերջինիս ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցությանը» չի հաջողվում ձևավորել կոալիցիոն կառավարություն,որի պատճառով երկրում ԿԱՐՈՂ են անցկացվել խորհրդարանական արտահերթ ընտրություններ...Հիշեցնեմ,որ Թուրքիայում օրենսդիր մարմնի ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա հունիսի 7-ին,որի արդյունքում նախագահ Ռ.էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (40,9%), վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ, ՉՍՏԱՆԱԼՈՎ ընտրողների ձայների 50%-ից ավելին' չկարողացավ միանձնյա ձևավորել երկրի գործադիր իշխանությունը...

 

Իսկ ընտրությունների բացահայտումը՝ ՔՐԴԱՄԵՏ՝ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունն»(HDP) էր,որը, ԱՌԱՋԻՆ անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, կարողացավ ստանալ ընտրողների ձայների 13,1%-ը...Հավելեմ,որ թուրքական իշխանությունները սահմանել են բավական ԲԱՐՁՐ անցողիկ շեմ խորհրդարան անցնող կուսակցությունների համար՝10%...Սակայն HDP-ին հաջողվեց այն հաղթահարել և ԽԱՌՆԵԼ Էրդողանի խաղաքարտերը...Ընտրություններից հետո Ռ.Էրդողանի թիմին մինչ այժմ չի հաջողվել ձևավորել կոալիցիոն կառավարություն..Բանակցությունները երկրորդ և երրորդ տեղերը գրաված համապատասխանաբար «Ժողովրդա-Հանրապետական կուսակցության»(MHP) և Դեվլեթ Բախչելիի «Ազգայնական շարժում կուսակցության» հետ ապարդյուն են ավարտվել...Ընդդիմադիրները ավելին են պահանջուն,քան Էրդողանը առաջարկում է նրանց...

 

Հ.Գ. Պարզ է դառնում,թե ինչու Ռ.Էրդողանը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքականությունը՝դավաճանելով իր գործընկեր «Իսլամական Պետությանը» և միանալով եվրոպացիներին պատերազմ հայտարարեց վերջինիս...Ձեռքի հետ էլ հակաահաբեկչական պատերազմը վերսկսեց PKK-ի զինյալների դեմ երկրի արևելքում և Իրաքի հյուսիսում...Ռ.Էրդողանը հաշվի է առել ոչ միայն արագ ձևափոխվող իրադրությունը Մերձավոր Արևելքում(Իրան-«Վեցյակ» բանակցությունների արդյունքները,Սիրիական ճգնաժամը...),այլև սեփական ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ և իր իշխանության ապագայի հարցը...Ռ.Էրդողանը, չկարողանալով ձևավորել կոալիցիոն կառավարություն, ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ սրում է իրավիճակը երկրի քրդաբնակ շրջաններում՝այդպիսով իր կողմը գրավելով ազգայնականների մի ստվար զանգվածի ձայները...

 

Եթե երկրում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Էրդողանն այս պարագայում հետևյալ ծրագրով է առաջնորդվելու.
1.Սրելով իրավիճակը երկրի քրդաբնակ տարածքներում հասնում է նրան,որ այս պայքարի մեջ է ներքաշում «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը», որին մեղադրում է PKK-ի հետ կապերի մեջ և հայտարարում է օրենքից դուրս՝ձերբազատվելով գլխավոր թշնամուց,որն իրենից խլեց մեծ քանակությամբ ձայներ...Քրդամետ այս ուժի չմասնակցելը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կապահովի Ռ.էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցության» հեշտ հաղթանակը...

 

2.Ռ.Էրդողանի «պատերազմն» «Իսլամական Պետության» և PKK-ի դեմ իր կողմը կգրավի մեծ քանակությամբ ազգայնականների,որոնք ընտրություններին իրենց ձայնը տվեցին Դեվլեթ Բախչելիի «Ազգայնական շարժում կուսակցությանը» (16,45%)... Այս ԵՐԿՈՒ ծրագրերի իրականացման պարագայում էլ Թուրքիայի նախագահը կփորձի նաև ձայներ ԽԼԵԼ քեմալականներից ևս՝«Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից»...

 

Կա նաև ԵՐՐՈՐԴ տարբերակը...Լարելով իրավիճակը երկրի ներսում և տարածաշրջանում' Թուրքիայի նախագահը «պարտադրում» է կոալիցիոն կառավարության շուրջ բանակցություններ վարող կուսակցությունների ղեկավարներին՝ Քեմալ Քըլչըդարօղլուին և Դեվլեթ Բախչելիին, իրենց «ախորժակը համապատասխանեցնել իր հնարավորությունների» հետ և այս «խառը» ժամանակներում երկրում չստեղծել կառավարական ճգնաժամ՝ձևավորել կոալիցիոն կառավարություն ու ՀԱՄԱՏԵՂ պայքարել ընդհանուր ՆԵՐՔԻՆ թշնամու՝ՔՐԴԵՐԻ դեմ... Իշխանությունը շատ ՔԱՂՑՐ բան է և քաղաքական գործիչ Ռ.Էրդողանն այն իր ձեռքում պահելու համար ամեն ինչի ընդունակ է...

 

Գագիկ Համբարյան