Այս տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները զգալի աճ գրանցեցին: Դրա համա կային բազմաթիվ պատճառներ' սկսած միրգ-բանջարեղենի առատ բերքից վերջացրած սահմանակետերում գործընթացի հեշտացումից:

 


Անցակետերում մաքսազերծման ժամանակի երկարացումը ավելի է արագացնում գործընթացը, որը մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի և այլ սննդատեսակների համար շատ լուրջ խնդիր է:
Օրերս Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետն իր վրացի գործընկերոջ հետ այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ: Այնտեղ նա զրուցել է աշխատակիցների հետ և հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար:

 


Հաջորդիվ երկու երկրների Կառավարությունների ղեկավարները պայմանավորվածության են եկել, ըստ որի վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի 05.30-24.00-ն: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00): Վերջինիս շնորհիվ հնարավոր կլինի մինիմալի հասցնել խցանումները անցակետերում, ինչն էլ հնարավորություն կընձեռնի սննդի տարբեր տեսակները առանց փչացնելու հասցնել օտարերկրյա սպառողին:

 

 

Տիգրանուհի Դավթյան