Ֆիջիի ոչ հայեցի պատվիրակությունը Չինաստանում: Հետաքրքիր կլիներ Ավստրալիայից արևելք գտնվող այդ կղզյակ պետության պատվիրակներին այսպես տեսնել նաև Հայաստանում:

 

Ֆիջիի հետ Հայաստանը մի քանի հազար դոլարի առևտրաշրջանառություն ուներ մինչև 2010թ.ը, բայց երբ այդ թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, առևտուր այլևս չի արվում: Այսպիսով՝ հայ-ֆիջիական հարաբերությունները համաշխարհային դիվանագիտական պատմության մեջ մի բացառիկ էջ է, թե ինչպես են երկրները սկսում զրոյական հարաբերություններ ունենալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո:

 

Օրինակ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց ըստ վիճակագրության Թուրքիան մեր կարևոր առևտրային գործընկերներից է: Իհարկե, այդ կղզի փոքրիկ պետությունը մեզ հետ որևէ կապ չունի, ոչ մի ընդհանուր շահ չունենք, բայց էկզոտիկ դրվագ է:

 

Տիգրան Խաչատրյան