1930 ականներին, մանրակրկիտ քննելով Առաջին հանրապետության անհաջողությունների պատճառներն ու ժողովրդի վարքը, Եվրոպայում հաստատված մի խումբ մտավորականներ առաջարկեցին ազգային վերափոխման համակարգ: Գործող քաղաքական մեր ուժերը հակադրվեցին նրանց, ապա երկրորդ համաշխարհայինի ավարտին նրանց ազատազրկեցին Եվրոպա մտած սովետական հատուկ ծառայությունները:

 

Անցավ յոթանասուն տարի:
Խորհրդային կայսրությունում ազգային խնդիրներով մտածելն արգելված էր, իսկ
Սփյուռքում գտնվող մեր կուսակցություններն այդպես էլ չկարևորեցին ազգային վերափոխման հարցն ու լուծում չառաջարկեցին:
Եվ ահա քսանհինգամյա թերմտածված շարժումների ջախջախումից հետո, ճահճացել ենք ,,անգաղափար ու անղեկ:

 

Մինչդեռ յոթանասուն տարի առաջ և՛ իրականությունն է քննվել, և՛ լուծում է առաջարկվել:
Ու եթե ուզում եք վերացնել կարողանալ ճահիճը, եթե ուզում եք դադարել մասնակցել մանկապարտեզային տունտունիկներին, ապա ջնջում եք ձեր հիշողությունից բոլոր-բոլոր ներկայիս գործիչներին ու գիշեր ու զօր կարդում
- Գարեգին Նժդեհ,
-Հայկ Ասատրյան,
քանի որ մեր Ելքը նրանց կիսատ թողնված գործի շարունակման մեջ է:

 

Պեպանյան Արծրուն